Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Արդարադատութեան Նախարար Սրբուհի Գալեան Արժանացած է ԱՄՆ Պետական Քարտուղարութեան Anticorruption Champions Awards Մրցանակին

Արդարադատութեան Նախարար Սրբուհի Գալեան Արժանացած է ԱՄՆ Պետական Քարտուղարութեան Anticorruption Champions Awards Մրցանակին

by MassisPost

ՀՀ արդարադատութեան նախարար Սրբուհի Գալեան արժանացած է Anticorruption Champions Awards մրցանակին: Մրցանակը անոր յանձնած է ԱՄՆ պետական քարտուղար Էնթընի Պլինքըն:

Սրբուհի Գալյեանի մամուլի խօսնակ Ծովինար Խաչատրեան յայտնած է, որ ԱՄՆ Պետական Քարտուղարութեան Թմրամիջոցներու դէմ պայքարի եւ իրաւապահ համագործակցութեան բիւրօն Սրբուհի Գալյեանը 2024 թուականին ճանչցած է փտածութեան դէմ պայքարի առաջատարներէն՝ ապօրինի ծագում ունեցող գոյքի բռնագանձումը որպէս փտածութեան դէմ պայքարի կարեւորագույն գործիք կիրառելու համար:

«Միջազգային ճանաչում եւ վարկանիշ ունեցող այս մրցանակը փաստում է երկրի ՝ փտածութեան դէմ պայքարի յանձնառութիւնը, այն նպատակ ունի ճանաչել եւ աջակցել փտածութեան դէմ պայքարող անձանց ու կազմակերպութիւններին: Այս մրցանակը տրւում է աշխարհի տարբեր երկրներում փտածութեան դէմ պայքարող անձանց, ովքեր նշանակալի աւանդ ունեն հակափտածութեան գործունէութեան մէջ: Հիմնական առանձնայատկութիւններն են՝ խրախուսել եւ աջակցել աշխարհի տարբեր երկրների հակափտածութեան գործիչներին եւ աջակցել  թափանցիկութեան եւ հաշուետուողականութեան բարձրացմանը Հայաստանում նա առաջին Anticorruption Champions Awards-ի մրցանակակիրն է»,- նշած է ան։

Հարակից Նյութեր

Leave a Comment