ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցութեան քարտուղար Արթուր Յովհաննիսեանն իր ֆէյսպուքեան էջով գրած է․
«Այսօր «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցութիւնը Ազգային Ժողովում հանդիպել է պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարծուել են ՀՀ Զինուած Ուժերում իրականացուող բարեփոխումների ընթացքը, առկայ մարտահրաւէրները եւ դրանց լուծման ուղիները:
Երկուստեք արձանագրուել է` միասնական ջանքերով շարունակելու կառավարութեան կողմից որդեգրուած բարեփոխումների հետեւողական իրագործումը»: