Home ԱՐՈՒԵՍՏ - ՄՇԱԿՈՅԹ Քանոնահար Մարիաննա Գէորգեանը Միանգամից Երկու Յաղթական Դափնի Է Բերել Հայաստանին

Քանոնահար Մարիաննա Գէորգեանը Միանգամից Երկու Յաղթական Դափնի Է Բերել Հայաստանին

by MassisPost

Քանոնահարուհի Մարիաննա Գէորգեանը Ֆրանսիայում եւ Գերմանիայում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւրոպական ասոցիացիայի կողմից կազմակերպուած միջազգային մրցոյթ-փառատօնին կրկնակի յաղթանակ է տարել՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականները՝ գործիքային կատարողական արուեստ անուանակարգերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարիաննա Գէորգեանը միանգամից երկու յաղթական դափնի է բերել Հայաստանին:

Քանոնահարուհի, միջազգային բազմաթիւ մրցոյթների դափնեկիր Մարիաննա Գէորգեանը վերջերս դարձել էր Global Cultural Initiative World Folk Vision համաշխարհային մրցոյթ-փառատօնի գլխաւոր մրցանակակիր՝ «Աշխարհի ժողովուրդների երաժշտութիւն» անուանակարգում, որտեղ ներկայացրել է ազգային նուագարան քանոնը: Տաղանդաւոր հայուհին 115 երկրի 3950 մասնակիցների մէջ արժանացել է գլխաւոր «Գրան-պրի» մրցանակին: Բացի այդ, մրցանակների է արժանացել Հնդկաստանում կազմակերպուած միջազգային մրցոյթում՝ ճանաչուելով 1-ին կարգի դափնեկիր ու ստանալով ՚Բեմական հմայքՙ եւ «Երաժշտութեան դեսպան» յատուկ մրցանակներ: Բազմաթիւ այլ միջազգային մրցոյթների դափնեկիր է: Հնագոյն երաժշտութեան ՚Տաղարանՙ համոյթի քանոնահարն է:

Հարակից Նյութեր

Leave a Comment