Home ՀԱՅԱՍՏԱՆ 72.5% Հարկային Եկամուտներու Աճ` Նախայեղափոխական Ժամանակահատուածին Համեմատ. Պապոյեան

72.5% Հարկային Եկամուտներու Աճ` Նախայեղափոխական Ժամանակահատուածին Համեմատ. Պապոյեան

by MassisPost

ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Գէորգ Պապոյեանը ֆէյսպուքեան իր էջով գրած է.

«72.5% հարկային եկամուտների աճ` նախայեղափոխական ժամանակահատուածի համեմատ:

ՀՀ պետական պիւտճէի եկամուտները Յունուար-Ապրիլ ամիսներին ըստ տարիների.

2018թ. – 366,3 միլիառ դրամ

2019թ. – 466,5 միլիառ դրամ

2020թ. – 500,7 միլիառ դրամ

2021թ. – 513,0 միլիառ դրամ

2022թ. – 631,8 միլիառ դրամ:

Այսպիսով 2022թ. նախայեղափոխական համադրուող ժամանակահատուածի համեմատ հաւաքագրուել է 72.5% կամ 265,5 միլիառ դրամ աւել հարկ եւ պետական տուրք»:

Միւս կողմէ, 2022 թուականի Ապրիլին Հայաստանի աշխատաշուկան աճած է, եւ հերթական անգամ մրցանիշ արձանագրուած է` 664,736 աշխատատեղի: Այս մասին Ֆէյսպուքի իր էջով գրած է ՀՀ տնտեսութեան նախարար Վահան Քերոբեանը:

«Ուրախալի է, որ աճի մղիչը ծրագրաւորման ոլորտն է, որը մէկ ամսուայ ընթացքում աճել է 13%-ով կամ 2300 աշխատակցով, իսկ այդ ոլորտի աշխատավարձային ֆոնտն աճել է 21%-ով, կամ 3,661 միլիառ դրամով», գրածէ նախարարը:

Հարակից Նյութեր

Leave a Comment