Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Արցախի Մէջ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Գործունէութեան Դադրեցման Տեղեկատուութիւնը Չի Համապատասխաներ Իրականութեան. Հայկակ Արշամեան

Արցախի Մէջ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Գործունէութեան Դադրեցման Տեղեկատուութիւնը Չի Համապատասխաներ Իրականութեան. Հայկակ Արշամեան

by MassisPost

«Լրատուամիջոցներում տարածուած տեղեկատուութիւնը, թէ «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատրաստւում է դադարեցնել գործունէութիւնն Արցախում, չի համապատասխանում իրականութեանը»։ Այս մասին «Արմէնփրէս»-ի հետ զրոյցի ընթացքին ըսաւ Հիմնադրամի գործադիր տնօրէն՝ Հայկակ Արշամեան։

«Հիմնադրամը շարունակում է գործունէութիւն ծաւալել եւ Արցախում ունի բազում կարեւոր լայնածաւալ ծրագրեր, որոնց մի մասն արդէն աւարտուել է, իսկ  միւս մասը ընթացքում է։ Այս պահին հիմնադրամն Արցախում իրականացնում է շուրջ 40 մեծածաւալ ծրագրեր՝ ընդհանուր առմամբ շուրջ 70 միլիոն տոլար արժէքով։

Կառուցւում է 1100 բնակարան եւ առանձնատուն, ընդհանուր առմամբ 50 քմ-ից աւել ռազմավարական տարբեր ճանապարհներ, աւարտին է հասնում Արցախի պետական համալսարանի կառուցումը, վերանորոգւում եւ կառուցւում են դպրոցներ, իրականացւում է ջրամատակարարման երեք խոշոր ծրագիր եւ այլն։ Հիմնադրամի շուրջ անհիմն շահարկումները վնասում են մեր ընդհանուր գործին», – ըսաւ Արշամեան։

Հարակից Նյութեր

Leave a Comment