Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ «Հայ Ժողովուրդը Թոյլ Չի Տայ, Որ Քոչարեանի Նման Վիժուածքը Նորից Գայ Հայաստանի Ղեկավար»

«Հայ Ժողովուրդը Թոյլ Չի Տայ, Որ Քոչարեանի Նման Վիժուածքը Նորից Գայ Հայաստանի Ղեկավար»

by MassisPost

«Այսօրուայ այս վիճակը, որ մենք տեսնում ենք, ցաւ է պատճառում «Ազատամարտիկների Դաշինքի» մեր տղաներին, «Առաջին Լրատուականի» հետ զրոյցի ընթացքին է Դաշինքի անդամ Վլադիմիր Առաքելեանը:

«Ստով ու կեղծիքով իրավիճակը պղտորում են, լարում են մարդկանց իրար դէմ: Մեզ շատ է յուզում ներկայ վիճակը: Այսօր նրանք, ովքեր ուզում են գալ իշխանութեան եւ դրա համար կոկորդ են պատռում, ստոր ձեւով են դա անում:

Մենք տեսել ենք թ՛է Ռոբերտ Քոչարեանի, թ՛է Սերժ Սարգսեանի կառավարման տարիները: Դրանք հիմա նորից եկել են, մի քանի լնգուլաւազ էլ հաւաքել են կողքերը ու ուզում են նորից ժողովրդի իշխանութիւնը վերցնեն: Մենք՝ «Ազատամարտիկների Դաշինքի» տղաները, թոյլ չենք տալու նրանց վերարտադրութիւնը: Հայաստանը խաղադաշտ չի, փորձադաշտ չի, որ ով գայ, ինչ ուզենայ՝ անի: Ժողովուրդը ընտրել էր Նիկոլին ու նորից կ՛ընտրի Նիկոլին: Ուղղակի Հայաստանի համար դեմոկրատիան շուտ էր: Տեսա՞ք՝ ինչ եղաւ դեմոկրատիան»:

Պատասխանելով վերջին իրադարձութիւններու ընթացքին Քոչարեանի դերակատարութեան մասին Առաքելեան ըսած է.- «Երկրում տեղի ունեցող բոլոր կեղտոտ կաշաները սարքում է անմիջապէս Ռոբերտ Քոչարեանը: Տենց նենգաբար վարուել, խօսել ամբողջ ազգի հետ, ես ուղղակի զարմանում եմ: Զարմանում եմ նաեւ, թէ ոնց կարելի է թողնել, որ նրա նմանը մասնակի ընտրութիւններին: Էդ մարդը պէտք է բերդում փտեր: Նրա հետ պէտք է լինէր այն, ինչ նա արել է մեր բոլոր տղաների հետ: Նա բերդերը լցրել էր մեր նման տղաներով, ինքը պէտք է փտեր բերդում:

«2003 թուականի նախագահական ընտրութիւնների ժամանակ ես եղել եմ վստահուած անձ: Նա այդ ժամանակ, որ իշխանութիւն էր, հաւաքել էր ընդամէնը 3 տոկոս: Իսկ հիմա մենք պարզապէս թոյլ չենք տայ, որ նման մի վիժուածք գա Հայաստանի Հանրապետութեան ղեկավար կամ որեւէ այլ բան դառնայ: Դրա դէմքին նայելուց միայն հասկանալի է, թէ ինչ է իրենից ներկայացնում: Իրա կողքի լնգուլավազներն էլ չեն օգնի նրան: Հայ ժողովուրդը դա թոյլ չի տայ: Անգամ փողով, ֆեյքերով, տօ չգիտեմ՝ ուրիշ ինչ-որ բանով նա չի կարող հայ ժողովրդից ձայն ստանալ: Էլ առաջուանը չի: Բացառուած է, որ իրենք հետ գան:

Հարակից Նյութեր

Leave a Comment