«Հայաստան» համահայկական հիմնադրամը կը տեղեկացնէ որ, մնայուն ուշադրութեան եւ հոգածութեան կեդրոնը կը գտնուի Արցախի ու արցախցիներու ընկերային խնդիրները:
«Իր աջակցութեան ծրագրերի շրջանակում Հիմնադրամը միանուագ ֆինանսական աջակցութիւն կը տրամադրի պատերազմին մասնակցած արցախցի 5564 աշխարհազօրայինների ընտանիքներին: Սոցիալական աջակցութեան այս ծրագիրը կ’օգնի առժամանակ հոգալ նրանց ընտանիքների կենսական պահանջները:
«Արցախեան 44 -օրյայ պատերազմի ընթացքում, Պաշտպանութեան բանակի հետ միասին, աշխարհազօրը կամաւորական սկզբունքով անձնուիրաբար լծուել է Հայրենիքի պաշտպանութեան սուրբ գործին:
«Ծրագրով Հիմնադրամն ընդհանուր առմամբ աշխարհազօրայինների ընտանիքներին կյատկացնի 1 մլրդ 112 մլն 800 հազար դրամ (Մօտ 2 միլիոն տոլար Խ.) գումար, որը կը փոխանցվի «Արցախփոստ»-ի միջոցով»,- ըսուած է Հիմնադրամի հրապարակած վերջին հաղորդագրութեան մէջ: