Home ՀԱՅԱՍՏԱՆ IT Ոլորտի Շուետական Խոշոր Ընկերութիւնը Կը Պատրաստուի Հայաստանի Մէջ Ստեղծել 1000-էն Աւելի Աշխատատեղի. Նախարար

IT Ոլորտի Շուետական Խոշոր Ընկերութիւնը Կը Պատրաստուի Հայաստանի Մէջ Ստեղծել 1000-էն Աւելի Աշխատատեղի. Նախարար

by MassisPost

«Մի շարք եւրոպական, ամերիկեան ընկերութիւններ Հայաստանում ներդրումներ անելու գործընթացի մէջ են»: Այս մասին ըսաւ ՀՀ Տնտեսութեան նախարար՝ Վահան Քերոբեան՝ «Հեռանկար»-ի շրջանակէն ներս տուած հարցազրոյցի ընթացքին, անդրադառնալով յետպատերազմական շրջանին ներդրումներու ներգրաւման թեմային:

Նախարարը նախ կարեւորեց տարբերակել հայ կամ հայաստանեան ներդրողներուն եւ օտարերկրեայ կամ միջազգային ներդրողներուն: «Առաջին խմբի ներդրողները, երբ տեսնում են, որ պատերազմ է, եւ իրենց հայրենիքը վտանգուած է, այլ մղումներով են ներդրումներ անելու ցանկութիւն ունենում: Սա այն դէպքում, երբ սովորական պայմաններում միգուցէ այնքան էլ ցանկութիւն չունենային ներդրում անելու: Իսկ հիմա խնդիր է դրուած՝ օր առաջ վերականգնել հայրենիքի տնտեսական հզօրութիւնը, եւ բոլոր ներդրողները, որոնք, բացի ներդրող լինելուց, նաեւ հայրենասէր են, շտապում են ներդրումներ անել, փորձում են օր առաջ իրենց լուման ներդնել՝ հայրենիքի վերականգնման գործում: Նրանք, ի ուրախութիւն մեզ, շատ-շատ են»,-ըսաւ Քերոբեան:

Նախարարը նշեց, որ ներդրման հիմքը գործի գաղափարն է, սակայն կ’աւելնայ նոր ու կարեւոր գործօն՝ հայրենասիրական գործօնը: «Դա չի նշանակում, որ գործարարը չի ցանկանում շահոյթ ստանալ, հակառակը, հաշուի առնելով վտանգները, փորձելու է աւելի շատ շահոյթ ստանալ, բայց միեւնոյն է մղումը՝ անել ներդրում այս իրավիճակում, մեծանում է հայրենիքի նկատմամբ սիրով»,-ըսաւ նախարարը:

Ինչ կը վերաբերի միջազգային ներդրողներուն՝ նախարարը նշեց, որ կը տեսնէ փաստացի շարք մը եւրոպական եւ ամերիկեան ընկերութիւններ, որոնք հիմա ներդրումներ ընելու գործընթացքի մէջ են: «Օրինակ` կարող եմ բերել մի շուետական ընկերութիւն, որը Հայաստանում 1000-ից աւելի աշխատատեղ է ծրագրաւորում բացել այս տարի: Դա IT ոլորտի ընկերութիւն է, 20-22 միլիառ տոլար դրամագլուխով ընկերութիւն է: Աշխարհի ամենախոշորներից է իր ոլորտում: Ընկերութիւնը գրասենեակներ ունի Վրաստանում եւ մի շարք երկրներում, հիմա պատրաստւում է Հայաստանում բացել»,-ըսաւ Քերոբեանն ու վստահեցուց, որ այդպիսի շատ ընկերութիւններ կան եւ ընդամէնը մէկ օրինակ  բերած է:

Նախարարը տնտեսութեան վիճակը մէկ բառով բնութագրեց որպէս ճգնաժամային: Ան այդ բացատրեց անով, որ անցեալ տարի Հայաստանի տնտեսութիւնը անցած է կրկնակի արհաւիրքի միջով՝ համավարակ եւ պատերազմ:
Անդրադառնալով հարցին՝ եթէ 2021-ին Հայաստանը վերադառնայ 2019-ի տնտեսական արդիւնքներուն, ինչպէ՞ս կը գնահատէ, Քերոբեան ըսաւ, որ այդ կ’ըլլայ այն երկնիշ տնտեսական աճը, որու մասին ինք արդէն խօսած է: «Ես դա կը համարեմ նորմալ արդիւնք, ի հարկէ պէտք է ձգտել աւելիին: Արդէն դա կը լինի լաւ արդիւնք, այն այսօր համարւում է չափից աւելի լաւատեսական կանխատեսում: Ի հարկէ, մենք ունենք մեր գործիքակազմը, թէ ոնց պէտք է լուծենք այդ խնդիրը»,-նշեց նախարարն ու շեշտեց, որ կ’իրագործեն եւ ամէն օր իրենց միտքերը կը դառնան իրականութիւն:

Հարակից Նյութեր

Leave a Comment