Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Վարչապետ Փաշինեան Հանդիպած Է Կամաւորական Ջոկատներու Մի Քանի Տասնեակ Ներկայացուցիչներուն Հետ

Վարչապետ Փաշինեան Հանդիպած Է Կամաւորական Ջոկատներու Մի Քանի Տասնեակ Ներկայացուցիչներուն Հետ

by MassisPost

«Բարձր եմ գնահատում ճշմարտութիւնն ամեն ինչից վեր դասելու ձեր պատրաստակամութիւնը», – յայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան  Արցախեան պատերազմի մասնակից կամաւորական ջոկատներու մի քանի տասնեակ ներկայացուցիչներու հետ հանդիպման ընթացքին:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատուութեան և հասարակայնութեան հետ կապերու վարչութիւնը կը յայտնէ, որ Փաշինեան նշած է՝ իր համար շատ կարևոր է այս խօսակցութիւնը, և կը համարէ, որ «սա խօսակցութիւնն է, որը պէտք է շարունակուի, որովհետև մենք շատ բան ունենք միասին վերլուծելու, հասկանալու»:

«Ի հարկէ, ձեզնից առնուազն մի մասը նաև հրապարակային արդէն իսկ հանդէս է եկել: Ցանկանում եմ ասել, որ եթէ ոչ բոլոր, առնուազն մի շարք այդպիսի հրապարակումների բովանդակութեանը ծանօթացել եմ: Կարծում եմ՝ այնտեղ շատ կարևոր հարցադրումներ և շեշտադրումներ կան արուած, և այդ շեշտադրումների պատասխաններն ստանալը կարևոր է բոլորիս համար, հանրութեան համար, ապագայի համար, տեղի ունեցածը վերլուծելու համար: Եւ այսօր յոյս ունեմ, որ այդպիսի խօսակցութիւնն տեղի կ՚ունենայ: Բայց այդ խօսակցութիւնը մենք աւելի շատ պիտի օգտագործենք՝ մեր ապագան կառուցելու և պլանաւորելու համար: Կարծում եմ, որ այսօր էլ և ամեն դէպքում ապագայի մասին պիտի լինի մեր խօսակցութիւնը բոլոր դէպքերում, եթէ նոյնիսկ մենք խօսում ենք հեռաւոր կամ ոչ հեռաւոր անցեալի մասին: Որովհետև, ի վերջոյ, այդ խօսակցութիւնը կոնկրետ արդիւնքով պսակելու և կոնկրետ հանգրուանի հանգեցնելու ամենակարևոր ցուցիչը և բանաձևն այն է, որ մենք բոլոր դէպքերում արձանագրենք, որ մեր խօսակցութիւնը պէտք է լինի ապագայի մասին», – աւելցուցած է վարչապետը:

fighters-2

Նիկոլ Փաշինան շնորհակալութիւն յայտնած է  կամաւորական ջոկատներու ներկայացուցիչներուն ծառայութեան համար, որ մատուցած են հայրենիքին:

«Ուզում եմ ասել, որ բարձր եմ գնահատում ձեր ծառայութիւնը, բարձր եմ գնահատում նաև ձեր քաղաքացիական դիրքորոշումները, և բարձր եմ գնահատում ճշմարտութիւնն ամեն ինչից վեր դասելու ձեր պատրաստակամութիւնը, որովհետև դա շատ կարևոր է: Մանաւանդ այսպիսի իրավիճակներում երբեմն ճշմարտութիւնը շատ դառն է լինում, երբեմն ճշմարտութիւնը շատ վտանգաւոր է լինում: Բայց ես կարծում եմ, որ բոլոր դէպքերում մենք պէտք է ճշմարտութեան հետևից գնալու կամք ունենանք, վճռականութիւն ունենանք, բայց նաև, միւս կողմից, այդ ճանապարհին լինենք հնարաւորինս շրջահայեաց, որպէսզի զուգահեռ մենք մեզ անդառնալի վնասներ չհասցնենք: Շնորհակալ եմ և հաճոյքով կը լսեմ ձեզ», – ըսած է Հայաստանի կառավարութեան ղեկավարը:

Կամաւորական ջոկատներու ներկայացուցիչները կարևոր նկատած են նման ձևաչափով շփումները՝ պատերազմէն  յետոյ ձեւաւորուած իրավիճակը և ապագայի տեսլականը համատեղ քննարկելու համար: Անոնք անդրադարձած են Արցախեան պատերազմի ժամանակ իրենց կողմէ արձանագրուած խնդիրներուն և ներկայացուցած են առաջարկներ  հնարաւոր լուծումներու վերաբերեալ:

Հանդիպման ընթացքին վարչապետ Փաշինան պատասխանած է կամաւորականներու շարք մը հարցադրումներուն, որոնք կը վերաբերէին պատերազմի ժամանակ դասալքութեան և դաւաճանութեան դէպքերու բացայայտման, Արցախի հարցի շուրջ զարգացումներուն, բանակաշինութեան, կրթութեան համակարգի բարեփոխումներուն, հայրենասիրական դաստիարակութեան մոտելին, հանրային կեանքի տարբեր ոլորտներուն մէջ կամաւորական աշխատանքի բաղադրիչի ներդրման, պետական կառավարման ինստիտուտներու արդիւնաւետ գործունէութեան, ապատեղեկատուութեան դէմ պայքարին,  հայրենիքի քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացման ուղիներուն և այլ թեմաներու:

Հարակից Նյութեր

Leave a Comment