Home ՀԱՅԱՍՏԱՆ Հայաստանի Արտաքին Պարտքը Յունիսի Վերջին Կազմած է 5 Միլիառ 984.565 Մլն Տոլար

Հայաստանի Արտաքին Պարտքը Յունիսի Վերջին Կազմած է 5 Միլիառ 984.565 Մլն Տոլար

by MassisPost

Հայաստանի արտաքին պարտքը այս տարուայ Յունիս 30-ի դրութեամբ կազմած է 5 միլիառ 984.565 մլն տոլար։ Այս մասին կը տեղեկացնէ Վիճակագրական կոմիտէն։ Մայիսի համեմատ Յունիսին արտաքին պարտքը նուազած է 13.447 մլն տոլարով, իսկ տարեսկզբին համեմատ աճած է։ Այս տարուայ սկիզբին, արտաքին պարտքը կազմած էր 5 միլիառ 787.429 մլն  տոլար։

Դրամային արտայայտութեամբ՝ ՀՀ արտաքին պարտքը Յունիս 30-ի դրութեամբ կազմած է 2 դրիլիոն 887 միլիառ 193.6 մլն դրամ՝ Մայիսի համեմատ նուազելով 15 միլիառ 304.3 մլն դրամով։

Արտաքին պարտքէն 5 միլիառ 509.555 մլն տոլարը կառավարութեան պարտքն է, մնացածը՝ Կեդրոնական դրամատան։

ՀՀ պետական ընդհանուր պարտքը Յունիս 30-ի դրութեամբ կազմած է 7 միլիառ 721.753 մլն տոլար։

Հարակից Նյութեր

Leave a Comment