Home ՀԱՅԱՍՏԱՆ Հայաստանի Մշտական Բնակչութիւնը Աւելցած Է 1400-ով

Հայաստանի Մշտական Բնակչութիւնը Աւելցած Է 1400-ով

by MassisPost

Այս տարուայ Յուլիս 1-ի դրութեամբ՝ Հայաստանի մշտական բնակչութեան թիւը կազմած է 2 մլն 963.0 հազար։ Վիճակագրական կոմիտէն հրապարակած է առաջին կիսամեակի ցուցանիշները։ Ըստ այնմ՝ 1 մլն 895.8 հազար մարդ կը բնակի քաղաքային բնակավայրերը, իսկ 1 մլն 067.2 հազարը՝ գիւղական։

2019 թուականի Յուլիս 1-ին համեմատ, Հայաստանի մշտական բնակչութեան թիւը աճած է 1․4 հազարով։

2019-ի Յուլիսի 1-ի դրութեամբ մշտական բնակչութեան թիւը կազմած էր 2 մլն 961.6 հազար, իսկ 2018 թուականի Յուլիս 1-ի դրութեամբ՝ 2 մլն 969.8 հազար։ 2018 թուականի նոյն ժամանակահատուածի համեմատ այս տարուայ Յուլիս մէկին մշտական բնակչութեան թիւը նուազած է  6․8 հազարով։

Հարակից Նյութեր

Leave a Comment