Home ՀԱՅԱՍՏԱՆ Մատենադարանում Նորագոյն Տեխնոլոգիաներով Յագեցած Թուային Ցուցահանդէսի Ծրագիր

Մատենադարանում Նորագոյն Տեխնոլոգիաներով Յագեցած Թուային Ցուցահանդէսի Ծրագիր

by MassisPost

 

Ծրագրի նկարագրութիւն

Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանը հայ եւ համաշխարհային գրաւոր ժառանգութեան խոշորագոյն կենտրոններից մէկն է: Այն ոչ միայն հին ձեռագրերի պահպանման, վերականգնման եւ ուսումնասիրման բացառիկ հաստատութիւն է, այլեւ մի եզակի ինստիտուտ-թանգարան, որն այսօր դարձել է Հայաստանի խորհրդանիշերից մէկը: Ունի հայ միջնադարեան ձեռագրերի, հնատիպ գրքերի, արխիւային փաստաթղթերի ամենահարուստ հավաքածուներից մէկը: Այստեղ պահպանւում են ավելի քան 20.000 ձեռագիր մատեաններ, ոչ միայն հայերէն, այլեւ պարսկերէն, արաբերէն, օսմաներեն, ասորերէն, եթովպերէն, լատիներէն, յունարէն, վրացերէն, եբրայերէն, հին սլաւոներէն եւ այլ լեզուներով, որոնք ներառում են միջնադարեան արուեստի եւ գիտութեան բոլոր բնագաւառները:

Մատենադարանն այսօր ամենաճանաչված այցեքարտն է Հայաստան այցելող հազարաւոր զբօսաշրջիկների համար: Ունենալով տարեկան 100 հազարից ավելի այցելուներ աշխարհի տարբեր երկրներից, Մատենադարանի կարեւորագույն խնդիրներից մէկն է ապահովել ներկայանալի, յագեցած ցուցադրութիւններ, նաեւ նորագոյն տեխնոլոգիաներով եւ ժամանակակից սարքաւորումներով յագեցած ցուցադրութիւններ, որոնք առաւել արդիւնաւէտ, հետաքրքիր եւ արդիական են դարձնում մատուցուող նիւթը:

Այս ուղղութեամբ նախատեսում էինք առաջիկայում մի շարք հետաքրքիր նորություններով դիմաւորել մեր այցելուներին, սակայն համավարակով պայմանաւորուած ստիպուած եղանք վերանայել մեր ռազմավարութիւնը՝ ավելի արագ եւ օրվայ պահանջներին համապատասխան լուծումներ տալ, կենտրոնանալով թուային Մատենադարան ստեղծելու ծրագրի վրայ, որը հնարաւորութիւն կտայ աշխարհի չորս ծագերից այցելել Մատենադարան առցանց տարբերակով, այդպիսով մշտապէս բաց պահելով հայ մշակոյթի գանձարանի դռները լայն հանրութեան առջեւ:

Թուային Մատենադարանի այցելուները կարող են իրենց յարմար ժամանակ, իրենց յարմար վայրում մուտք գործել Մատենադարան, մատչելի եւ բազմաբովանդակ կերպով ծանօթանալ մեր ձեռագրական ժառանգութեանը, ինչպէս նաեւ նորագոյն տեխնոլոգիաների՝ արտ ինստալացիաների միջոցով շրջել մանրանկարների հրաշագեղ տիրոյթում: Այս ամէնը կուղեկցվի տարբեր լեզուներով համապատասխան բացատրություններով, հայկական միջնադարեան երաժշտութեամբ: Բարձրարուեստ ձեռագրերի պատկերազարդ էջերը կթվայնացվեն բարձր որակով՝ հնարաւորութիւն տալով ներկայացնել դրանք մեծադիր չափերով, ինչպէս նաեւ ստեղծել հոլոգրաֆիկ եւ անիմացիոն պատկերներ:

Սոյն ծրագիրը կարեւոր քայլ կդառնայ Մատենադարանի թանգարանային հավաքածուները, ցուցասրահները, ինչպէս նաեւ յատուկ հետաքրքրութիւն ներկայացնող մի շարք բաժիններ այդ թւում՝ պահոցները, աշխատանոցները, վերականգնման եւ այլ բաժիններ գրաւիչ կերպով ներկայացնելու հանրութեան, որը հնարաւոր չէր լինի տեսնել ֆիզիկապէս այցելելու պարագայում:

Ծրագիրը կարեւոր է նախ եւ առաջ ժամանակակից միտումներից հետ չմնալու համար: Աշխարհի բոլոր առաջատար թանգարանները ներկայում կազմակերպել են առցանց այցելութիւններ, իսկ Մատենադարանն աշխարհին յայտնի է որպէս կայացած թանգարան-ինստիտուտ, որի հանդէպ հետաքրքրութիւնն օրէցօր աճում է:

Ակնկալուող արդիւնքներ

  • Ամբողջովին վերստեղծել Մատենադարանի կայքը՝ ձեւաւորելով Մատենադարանը ներկայացնող թուային հարթակ
  • Ստեղծել հզօր, անվտանգ սերվերների եւ բարձրակարգ սպասարկման ամբողջական ցանց
  • Մեծացնել Մատենադարանում պահվող ձեռագիր ժառանգութեան թուային շտեմարանը, ապահովելով ձեռագրերի պահպանումը ամպային տիրոյթում, ինչպէս նաեւ դրանց արագ եւ որակով սպասարկումը
  • Բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը Մատենադարանի մասին որպէս հայկական ձեռագիր ժառանգութեան կարեւորագույն կենտրոն, ծանօթացնել հայ գրչութեան արուեստին եւ մանրանկարչական դպրոցներին,
  • Համապատասխանեցնել միջազգային թանգարանների չափանիշներին,
  • Հանրահռչակել եւ աշխարհին հասանելի դարձնել հայկական միջնադարեան արուեստի բացառիկ դրսեւորումներից մէկը համարուող մատենական արուեստը, որը բոլորիս հպարտութեան առարկան է։

Ակնկալում ենք մեր ժողովրդի ազնիւ, մշակութասէր զաւակների աջակցութիւնն ու անմիջական մասնակցութիւնը մեր այս ծրագրին: Մատենադարանը ամէնից առաջ հոգեւոր գանձերի շտեմարան է, սրբազան մատեանների պահոց, ազգային մշակոյթի տաճար յաջորդական սերունդների համար: Վստահ եղէք՝ Մատենադարանի համար Ձեր ցանած սերմերը պիտի արգասաւորվեն ու բազմապատկվեն՝ օրհնութիւն եւ բարիք բաշխելով Ձեզ եւ Ձեր սերունդներին:

Մեր խորին շնորհակալութիւնը բոլոր աջակիցներին եւ նուիրատուներին, որոնք երերուն ու անհաստատ այս օրերին կանգնեցին եւ կանգնելու են հայ ժողովրդի յաւէրժութեան խորհրդանիշ Մատենադարանի կողքին:

MATENADARAN DIGITAL TRANSFORMATION PROJECT
(Cost breakdown)
– 41,000 Website (Mobile Application for audio guide and shopping is included)
– 20,000 Server Block
– 14,500 Video Guide, 1 video up to 50 min + 3 videos up to 15 mins
– 10,000 Audio Guide (up to 100 units) with QR codes
– 12,000 Maintenance for 3 years
– 2,500 Provision of secure internet connection line for 3 years
– 100,000 USD TOTAL

BANK ACCOUNT
Intermediary bank: SWIFT: COBADEFFXXX
COMMERZBANK AG
Frankfurt am Main, Germany
Beneficiary’s bank: SWIFT: ARMNAM22
ARMBUSINESSBANK 48 Nalbandyan str. Yerevan, Armenia
Account Numb.:400887140200USD
With Intermediary Bank Beneficiary: MASHTOTS ARMENIAN CULTURE PRESERVATION AND DEVELOPMENT FOUNDATION USD Account Number 11500523018601 With ARMBUSINESSBANK

 

 

Հարակից Նյութեր

Leave a Comment