Home ԳԱՂՈՒԹԱՅԻՆ Լոս Անջելեսում ՀՀ Քաղաքացիների Ուշադրութեան

Լոս Անջելեսում ՀՀ Քաղաքացիների Ուշադրութեան

by MassisPost

Լոս Անջելեսում որպէս այցելու ժամանակաւորապէս գտնուող ՀՀ քաղաքացիները, ովքեր չունեն ԱՄՆ-ում գործող բժշկական ապահովագրութիւն, COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապուած ախտանիշների կամ այլ հարցերի դէպքում կարող են զանգահարել հետեւեալ հեռախօսահամարով՝ 818-980-7777: Սոյն ծառայութիւնը տրամադրւում է Հայ-Ամերիկեան բժշկական ընկերակցութեան (Armenian American Medical Society) կողմից: Միութեան աշխատակիցները այնուհետեւ կարող են ՀՀ քաղաքացիներին ուղղորդել համապատասխան տեղական բժշկական հաստատութիւններ կամ տրամադրել այլ անհրաժեշտ խորհրդատուութիւն:

Իսկ ՀՀ քաղաքացիները, ովքեր չունեն ԱՄՆ-ում գործող բժշկական ապահովագրութիւն, COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսի հետ առնչութիւն չունեցող բժշկական հարցերով կարող են  դիմել յայտարարութեանը կից բժշկական հաստատութիւններին: Խնդրում ենք  օգտագործել “AAMS” կոդը՝ Հայ-ամերիկյեան բժշկական միութեան կողմից մատուցուող ծառայութիւններից օգտուելու համար:

Գործում են նաեւ Համայնքային առողջապահական կենտրոններ՝ https://cchccenters.org/, որտեղ բժշկական ծառայութիւններ կարելի է ստանալ նուազագոյն վճարով:

Ցանկացած հրատապ կամ աշխատանքային ժամերից յետոյ ծագած հարցերով ՀՀ քաղաքացիները պէտք է դիմեն մօտակայ 3 հիվանդանոցներից մէկի շտապ օգնութեան բաժիններ՝

  1. USC-Verdugo Hills,
  2. Glendale Adventist Medical Center
  3. Dignity Health Glendale Memorial Hospital

Լուրջ հիւանդութեան, վնասուածքի դէպքում կամ տեղաշարժուել անկարող՝ բժշկական օգնութեան կարիք ունեցողները պէտք է զանգահարեն 911 հեռախօսահամարով:

Լոս Անջելեսում  ՀՀ Գլխաւոր  Հիւպատոսութիւն

Հարակից Նյութեր

Leave a Comment