Home ԳԱՂՈՒԹԱՅԻՆ Լոս Անճելըսում ՀՀ Գլխաւոր Հիւպատոսութիւնը Ժամանակաւորապէս Դադրեցնում Է Քաղաքացիների Ընդունելութիւնը

Լոս Անճելըսում ՀՀ Գլխաւոր Հիւպատոսութիւնը Ժամանակաւորապէս Դադրեցնում Է Քաղաքացիների Ընդունելութիւնը

by MassisPost

Յարգելի հայրենակիցներ,

Հաշուի առնելով ԱՄՆ-ում կորոնավիրուսի (COVID-19) տարածման բարձր դինամիկան և քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտութիւնը՝ ս.թ. մարտի 16-ից Լոս Անճելըսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւնը քաղաքացիների հիւպատոսական ընդունելութիւնը ժամանակաւորապէս իրականացնելու է միայն նախնական գրանցման (ժամադրութեան) դէպքում։

Այդ իսկ պատճառով խնդրում ենք նախապէս կապ հաստատել գլխաւոր  հիւպատոսութեան հետ՝ ուղարկելով Ձեզ անհրաժեշտ ծառայութիւնների մասին հարցումը էլ-փոստի հետևեալ հասցէին [email protected], [email protected] ` նշելով Ձեր բջջային համարը։ Ձեր նամակը կուսումնասիրուի գլխաւոր հիւպատոսութեան կողմից և յետադարձ կապ կհաստատուի էլեկտրոնային նամակի կամ զանգի միջոցով։

Առաւել հրատապ հարցերի դէպքում կարող էք օգտուել գլխաւոր հիւպատոսութիւնում բացուած շուրջօրեայ թեժ գծից:

Յիշեցնում ենք, որ ներկայացուած փոփոխութիւնները միտուած են քաղաքացիների առողջութեան պահպանութեանը և կրելու են ժամանակաւոր բնոյթ։

ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւն
Լոս Անճելըս

Հարակից Նյութեր

Leave a Comment