Home ՀԱՅԱՍՏԱՆ Արտագաղթը Հայաստանէն Նուազած Է

Արտագաղթը Հայաստանէն Նուազած Է

by MassisPost

Հայաստանի Հանրապետութենէն 2019-ի Յունուար-Սեպտեմբեր ամիսներու ընթացքին մեկնած մարդոց թիւը 9857-ով կը գերազանցէ Հայաստան ժամանած մարդոց թիւը, իսկ 2016-ի համեմատ յաւելաճը կազմած է 88,6%:

«Արմէնբրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի բնակչութեան   հարցերու (Միկրացիոն) ծառայութեան տուեալները ներկայացուցած է ՀՀ կառավարութեան «Ֆէյսպուք»-ի պաշտօնական էջը:

«Հայաստանից արտագաղթը նուազել է: Հայաստանի Հանրապետութիւնում 2019-ի Յունուար-Սեպտեմբերին սահմանահատումների մուտքերի եւ ելքերի տարբերութիւնը կազմել է -9857: 2018-ի Յունուար-Սեպտեմբերին սահմանահատումների մուտքերի եւ ելքերի տարբերութիւնը եղել է -15,695, իսկ 2017-ի Յունուար-Սեպտեմբերին սահմանահատումների մուտքերի եւ ելքերի տարբերութիւնը կազմել է -53,912»,- նշուած է հրապարակման մէջ:

Հարակից Նյութեր

Leave a Comment