Կոմիտաս 150

by MassisPost

komitas 150Կան մարդկային արժէքներ, որոնց ակունքները տանում են ընդհուպ մինչեւ արարչի կողմից մտածող մարդու ստեղծումը։ Այդ արժէքներն անթիւ անհամար են, սակայն գեղեցիկի ընկալումը եւ արուեստների սէրը դրանց մէջ առանձնայատուկ տեղ են գրաւում ։

Արուեստի ու գրականութեան սէրը հայ ժողովրդի համար, մարդկային արժէք լինելուց զատ, եղել է նաեւ ազգային գոյատեւման պայման, արհաւիրքների  վերապրելու ճանապարհ, օտարութեան մէջ յոյսի կամուրջ։ Հայը արարել է իր գիտակցական գոյութեան ողջ ընթացքում,  դրա վկայութիւնն են մեր հնագոյն երաժշտութեան,  քանդակագործութեան, նկարչութեան եւ ճարտարապետութեան գլուխգործոցները,  որոնք շարունակում են հիացնել ու զարմացնել ողջ առաջադէմ  մարդկութեանը։

Ասում ենք որտեղ երեք հայ կայ, այնտեղ հայաստան է ստեղծւում, իսկ  որտեղ հայ կայ, նա ստեղծագործում է։

Ահա այսպէս Լոս Անջելեսում ապրող հայ նկարիչներն ու արվեստագէտներն ստեղծեցին մի Միութիւն,  որը կոչուած է ի մի բերելու հայ ստեղծագործ միտքն ու հոգին,  համատեղ ներկայանալու համար հայ համայնքին եւ օտարազգի արուեստասէրին։ Միութեան գլխաւոր նպատակներից է նաեւ հանրութեանը ներկայացնել մեր ազգային մեծություններին, նշել եւ ոգեկոչել նրանց աւանդը մեր ժողովրդի մշակութային  հարուստ ժառանգութեան մէջ ։

150 տարի առաջ սեպտեմբերի 26֊ին ծնուեց Սողոմոն Սողոմոնյանը- Կոմիտասը: Հայազգի տաղանդաւոր որդին յետագայում պիտի մաքրէր եւ հարստացնէր հայ երգն ու երաժշտութիւնը,  նրա օգնութեամբ հայ ժողովուրդը պիտի ճանաչէր իր հոգին եւ հոգեկան ինքնութիւնը։ Այսօր ավելի քան արդիական է մեր երիտասարդ սերնդին հաղորդակից անելու հայ ազգի ականաւոր ներկայացուցիչների մշակութային հարուստ ժառանգութեանը:

Կոմիտասի 150 ամեակին նուիրուած համազգային  տօնակատարութեանը իր համեստ  մասնակցութիւնն է ունենալու նաեւ Հայ Ամերիկեան Արուեստի Միութիւնը։ Հայազգի մեծանուն կոմպոզիտոր եւ երաժշտական հանճարին նուիրուած միջոցառումը կ’անցկացուի նոյեմբերի 21 ին, 3601 San Fernando rd.,  Glendale , Ca 91204, երեկոյեան 5:30-ից մինչեւ 9:30:

Հրաւիրում ենք ձեզ ներկայ գտնուելու եւ մասնակցելու Հայ արուեստագէտների Միութեան կազմակերպած միջոցառմանը նուիրուած Կոմիտասի 150 ամեակին:

Էլինայ Միր

 

 

Հարակից Նյութեր

Leave a Comment