Home ՀԱՅԱՍՏԱՆ Հենրի Մորկընթաուի Անունը Ոսկեայ Տառերով Գրուած է Հայ Ժողովուրդի Պատմութեան Էջերուն. Փաշինեանի Ցաւակցական Հեռագիրը

Հենրի Մորկընթաուի Անունը Ոսկեայ Տառերով Գրուած է Հայ Ժողովուրդի Պատմութեան Էջերուն. Փաշինեանի Ցաւակցական Հեռագիրը

by MassisPost

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը ցաւակցական հեռագիր յղած է Ռոպերթ Մորկընթաուի մահուան կապակցութեամբ:

«Սիրելի Մորկընթաու ընտանիք,

Խոր ցաւով տեղեկացայ հայ ժողովրդի մեծ բարեկամ, դեսպան Հենրի Մորկընթաուի արժանաւոր թոռան` Ռոպերթ Մորկընթաուի մահուան մասին:

Որպէս մեծ հայրենասէր, պատերազմի վեթերան, իրաւունքի ոլորտի առաջատար մասնագէտ ու մարդու իրաւունքների պաշտպան` պարոն Մորկընթաուն  մշտապէս վայելել է բոլորի սէրն ու յարգանքը: Իր աշխատասիրութեամբ, հարազատ քաղաքին՝ Նիւ Եորքին, ծառայելու ու մարդկանց օգնելու աննկուն պատրաստակամութեամբ, ամենաբարդ իրաւական խնդիրներին լաւագոյն լուծումներ տալու իր կարողութեամբ նա վառ օրինակ է հանդիսացել իրաւաբանների մի քանի սերունդների համար:

Ճակատագրի բերումով Մորկընթաուների ընտանիքը մէկ դարից աւելի կապուած է մեր ժողովրդի հետ: Մենք երախտապարտ ենք ձեր ընտանիքին Հայոց ցեղասպանութեան տարիներին մեր ժողովրդին աջակցելու, ցեղասպանութիւնը վերապրածներին փրկութեան ձեռք մեկնելու, այդ ոճրագործութեան մասին միջազգային իրազեկում ապահովելու ու ցեղասպանութեան ճանաչմանն ուղղուած ջանքերի համար:

Դեսպան Հենրի Մորկընթաուի անունը ոսկեայ տառերով է գրուած հայ ժողովրդի պատմութեան էջերում, առանց ում այդ մութ շրջանի բազում դրուագներ թերեւս անյայտ մնային մարդկութեանը: Որպէս իր պապի եւ հօր արժանի զաւակ ու հետեւորդ` պարոն Ռոպերթ Մորկընթաուն նրանց գործի շարունակողն էր ու հպարտ էր հայ ժողովրդի հետ իր ընտանիքի ունեցած սերտ կապերով:

Այս ծանր պահին խորին ցաւակցութիւն եմ յայտնում ձեր ողջ ընտանիքին, հարազատներին ու ընկերներին: Պարոն Մորկընթաուի լուսաւոր յիշատակը մշտապէս վառ կը մնայ հայ ժողովրդի սրտում:

Հարակից Նյութեր

Leave a Comment