Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Արարատ Միրզոյեանը Ընտրուեցաւ 7-րդ Գումարման Ազգային Ժողովի Նախագահ

Արարատ Միրզոյեանը Ընտրուեցաւ 7-րդ Գումարման Ազգային Ժողովի Նախագահ

by MassisPost

Արարատ Միրզոյեանը ընտրուեցաւ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ։ 132 պատգամաւորէն Միրզոյեանի օգտին քուէարկեց 131-ը, մէկ քուէաթերթիկ ճանչցուեցաւ անվաւեր։

Նախքան քուէարկութիւնը «Լուսաւոր Հայաստան» խմբակցութեան ղեկավար Էտմոն Մարուքեանը, յայտարարելով, որ կողմ պիտի քուէարկեն Միրզոյեանի թեկնածութեան, ըսաւ՝ «սա, ըստ էութեան, քրետիթ է»։

«Պարոն Միրզոյեան, սա նաեւ ըստ էութեան քրետիթ է, որը դեռեւս պէտք է որպէս ԱԺ նախագահ վաստակել։ Այն, ինչ որ մենք ունենք, մենք գիտենք, բայց մենք ձեզ ընտրում ենք ԱԺ նախագահ, եւ մենք չգիտենք, թէ Դուք ինչպիսի ԱԺ նախագահ էք լինելու։ Մենք սա քրետիթ ենք տալիս, որ Դուք ժամանակի ընթացքում այն, ինչի մասին մենք խօսեցինք այստեղ, Դուք քայլ առ քայլ ցոյց տաք, որ դուք բոլորի ԱԺ նախագահն էք, դուք շէնքում էք արդարութիւն ապահովում, դուք դրսում էք Ազգային ժողովի դերը բարձր պահում եւ ամէն ինչ անում էք նաեւ մեր աջակցութեամբ, որ խորհրդարանը դուրս գայ գործադիր իշխանութեան կցորդը լինելուց», – ըսաւ Մարուքեանը:

Հարակից Նյութեր

Leave a Comment