Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Փաշինեանը «Քաղաքական Դիակներ» Անուանած է Երկրորդ եւ Երրորդ Նախագահները ու Անոնց Շրջապատը

Փաշինեանը «Քաղաքական Դիակներ» Անուանած է Երկրորդ եւ Երրորդ Նախագահները ու Անոնց Շրջապատը

by MassisPost

«Ռոպերթ Քոչարեանը քաղաքական դիակ է», վարչապետ Նիկոլ Փաշինեան այսպէս արձագանցես Հայաստանի երկրորդ նախագահի այն եայտարարութեանը, թէ Փաշինեան պիտի փոշմանի։

Օրերս լրատուամիջոցներէն մէկուն տուած հարցազրոյցի ժամանակ Քոչարեանը, անդրադառնալով իրեն «Մարտի 1»-ի գործով առաջադրուած՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքին, մասնաւորապէս ըսած էր․ – «ինչու ենք ես եւ Փաշինեանն այսօր տարբեր բեւեռներում՝ միանշանակ պատասխան չունեմ, հաւանական է, որ վարչապետն իմ մէջ վտանգ է տեսնում: Սակայն կարծում եմ, որ Նիկոլ Փաշինեանը կը փոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել»։

«Կարծում եմ, էդ Յայտարարութիւններով պարոն Քոչարեանը ցոյց է տալիս իր քաղաքական ընկալումների եւ ըմբռնումների մակարդակը: Սա իրենց թաղի, քուչի կռիւ չի, որտեղ պարտուողները հեռանալիս ասում են՝ «դէ դու կը փոշմանես հլը, դէ դու կը տենաս», – նախկին նախագահին  հակադարձես Հայաստանի վարչապետը:

«Ասում է՝ իր մէջ վտանգ էք տեսնում, սպառնալիք էք տեսնում», – լրագրողներէն մէկուն այս դիտարկման Փաշինեանը արձագանգեց․ – «գիտէ՞ք, ինձ «քոմերսանթ» թերթը հարց էր տուել, որ «ասում են, որ Դուք դա անում էք քաղաքական գործօնը չէզոքացնելու համար», ես ասացի եւ հիմա էլ ասում եմ՝ Ռոպերթ Քոչարեան անունով քաղաքական գործօն Հայաստանում գոյութիւն չունի: Ինչպէս Սերժ Սարգսեանը, այնպէս էլ Ռոպերթ Քոչարեանը եւ նրանց շրջապատը՝ քաղաքական դիակների հետ մենք գործ ունենք, սակայն, քաղաքական դիակ լինելը որեւէ մէկին չի ազատում օրէնքի առաջ ունեցած պարտաւորութիւններից, եւ սրանով ամէն ինչ ասուած է»:

Հարակից Նյութեր

Leave a Comment