Home ՀԱՅԱՍՏԱՆ «Սասնայ ծռերը» կը Նախաձեռնեն Կուսակցութեան Ստեղծման Գործընթաց

«Սասնայ ծռերը» կը Նախաձեռնեն Կուսակցութեան Ստեղծման Գործընթաց

by MassisPost

Ուղիղ երկու տարի առաջ ոստիկանութեան ՊՊԾ գունդի գրաւման եւ 3 ոստիկաններու սպանութեան մէջ մեղադրուող «Սասնայ ծռեր» խմբաւորման անդամներն ու Հիմնադիր խորհրդարանը կը նախաձեռնեն կուսակցութեան ստեղծման գործընթաց։

Խմբաւորման տարածած հաղորդագրութեան մէջ նշուած է հետեւեալը.

«Սիրելի՛ երիտասարդ,

Երկրի քաղաքական կեանքում արդիւնաւէտ գործօն լինելու եւ Ազգային Ժողովի առաջիկայ արտահերթ ընտրութիւններին մասնակցելու նպատակով, Հիմնադիր Խորհրդարան կազմակերպութիւնը եւ Սասնայ Ծռեր խմբաւորման անդամները նախաձեռնելու են կուսակցութեան ստեղծման գործընթաց։ Դու ապրում ես բախտորոշ ու երջանիկ ժամանակում։ Որտեղ էլ որ հիմա լինես՝ հայրենիքում, թէ արտերկրում, դու՛ ես այն կանչուածներից մէկը։

Եթէ որոշել ես հետ բերել կորցրած հայրենիքն ու վերստանձնել Հայկ Նահապետի պատգամած մեր առաքելութիւնը, եթէ անձնական երջանկութեանը ու համամարդկային արժէքներին ու բարձունքներին ձգտում ես ազգայինի համաթեքստում եւ ազգայինի միջոցով, կարող ես մեր հետ միասին մասնակիցը լինել առաջիկայում սպասուող մեր նախաձեռնութեանը լրացնելով հետեւեալ  յայտը

Ժիրայր Սեֆիլեան
(Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարութեան համակարգող)

Վարուժան Աւետիսեան
(Սասնայ Ծռեր խմբաւորման մամլոյ խօսնակ)»

Հարակից Նյութեր

Leave a Comment