Երեւանի մէջ Հոկտեմբերին կայանալիք Ֆրանքոֆոնիայի գագաթնաժողովին մասնակիցներու վերջնական ցանկը դեռ պարզ չէ: Այդ մասին կառավարութեան նիստէն ետք լրագրողներու հետ զրոյցի ժամանակ նշած է ՀՀ արտաքին գործոց նախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանը:
«Վերջնական ցանկը դեռեւս յայտնի չէ: Սակայն ֆրանքոֆոն երկու կարեւոր երկրների՝ Ֆրանսայի նախագահ Էմմանուէլ Մագրոն եւ Գանատայի վարչապետ Ճասթին Թրուտօի մասնակցութիւնը յստակ է»,- «Արմէնբրես»-ի փոխանցմամբ, ըսած է ՀՀ Արտաքին գործոց փոխնախարարը:
Յունուար 24-ին L’Express պարբերականին տուած հարցազրույցին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսեանը նշած էր, որ գագաթնաժողովի արդիւնքով «մենք կկարողանանք Հայաստանը ներկայացնել ողջ աշխարհին»: «Մենք կանենք ամեն հնարաւորը, որպէսզի այն մեծ հաջողութիւն ունենայ: Հաշուի առէք, որ աշխարհի պետութիւնների գրեթէ կէսը ներկայ կլինի Երևանում, հիմնականում պետութիւնների և կառավարութիւնների ղեկավարների մակարդակով»,- ըսած էր ՀՀ Նախագահը՝ պատասխանելով, հարցին, թէ ինչ նշանակութիւն կունենայ գագաթնաժողովի անցկացումը Հայաստանի համար: