Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ «Իմ Գնահատականները Շատ Հարցերում Տարբերւում են ՀԱԿ-ի Գնահատականներից». Արմէն Սարգսեան

«Իմ Գնահատականները Շատ Հարցերում Տարբերւում են ՀԱԿ-ի Գնահատականներից». Արմէն Սարգսեան

by MassisPost

Իշխող Հանրապետական կուսակցութեան նախագահի թեկնածու Արմէն Սարգսեանը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերու հետ հանդիպումներու շարքը աւարտած է հանդիպելով  Հայ Ազգային Կոնգրեսի հետ

Նշենք, որ ընդդիմադիր ուժը հաղորդագրութիւն տարածած է, շեշտելով, որ Արմէն Սարգսեանի հետ հանդիպման ընթացքին խօսած են 2015-ին Սահմանադրութեան կեղծուած հանրաքուէի եւ 2017-ին կեղծուած խորհրդարանական ընտրութիւններու մասին:

«Հանդիպումը օգտակար էր», – «Ազատութեան» ըսած է Արմէն Սարգսեանը: – «Ես նախ եւ առաջ ուշադրութեամբ լսեցի իրենց բոլոր փաստարկները ե՛ւ ժողովրդավարութեան, ե՛ւ տնտեսութեան, ե՛ւ պետական կառոյցի մասին: Դրանից յետոյ ունեցանք բաւականին բաց քննարկումներ: Կարծում եմ, այսօր այդքանը բաւական է իմ կողմից»:

«Ազատութիւն» – Չէ՞ք համաձայնել կեղծուած ընտրութիւնների մասով նրանց համոզման հետ:

Արմէն Սարգսեան – Ես նորից պատասխանում եմ՝ մենք ունեցանք բաց, բաւականին գաղտնի քննարկումներ: Իմ գնահատականները տարբերւում են իրենց գնահատականներից շատ հարցերում: Կային հարցեր, որ մենք կարծես ընդհանուր կարծիք ունենք: Եւ կարծում եմ, այս յարաբերութիւնները կը շարունակուեն»։

«Ազատութիւն» – Իսկ Տէր-Պետրոսեանի հետ հանդիպելո՞ւ էք:

Արմէն Սարգսեան – Ես կարծում եմ, ճիշդ կը լինի նմանատիպ հանդիպման [մասին] խօսել՝ եթէ ես առաջադրուեմ, եթէ ընտրուեմ: Գուցէ դրանից յետոյ, իհարկէ, ես հաճոյքով կը հանդիպեմ Հանրապետութեան ե՛ւ առաջին նախագահին, ե՛ւ երկրորդին:

Նշենք, որ ՀԱԿ-էն բացի Արմէն Սարգսեան արդէն հանդիպած է նաեւ ընդդիմադիր «Ժառանգութեան» առաջնորդ Ռաֆֆի Յովհաննիսեանին հետ: Ըստ կուսակցութեան հաղորդագրութեան, այսօր Սարգսեանը պիտի հանդիպի նաեւ վարչութեան անդամներուն հետ:

Հարակից Նյութեր

Leave a Comment