Home ԱՐՈՒԵՍՏ - ՄՇԱԿՈՅԹ Գեմաֆին Գասպարեան կը Ներկայացնէ իր «Չկա՝ Չկա» Գիրքը

Գեմաֆին Գասպարեան կը Ներկայացնէ իր «Չկա՝ Չկա» Գիրքը

by MassisPost

Բանաստեղծ Գեմաֆին Գասպարեան ը ներկայացնելու է իր նոր հրատարակուած գիրքը՝ «չկա՝ չկա» Հինգշաբթի, 17 Օգոստոս, 2017ին, երեկոյեան ժամը 7:30ին, Ապրիլ Գրատան մեջ՝   415 E. Broadway, Glendale, CA.   Գիրքը ներկայացնելու է Կարեն Ղարսլեանը։ Մուտքը ազատ է: Ներկաները հիւրասիրուելու են:

«չկա՝ չկա» – Անհեթեթը մեզ կլանած մեդէա իրականութեանը տրամաբանուած եւ փաստարկուած անհատական արձագանքն է: Իմաստները իրար կողք եւ իրար մէջ ներդնելով անիմաստութեան հեռարձակումը՝ մեկնաբանման եւ պարզաբանման միջոցով տարածւում է: Լինել ծայրայեղ անհեթեթ, միաժամանակ ծայրայեղ խոցելի եւ ճկուն՝ չբռնուել:

Գեմաֆին Գասպարեան ծնուել է 1984թ, Երևանում: 2001-2005թթ սովորել է ՀՊՃՀ «Քոմփյութերային համակարգեր և ցանցեր» բաժնում: 2005-2007-ը ծառայել է ԼՂՀ Պաշտպանութեան բանակում, սահմանապահ : 2007-2009թթ սովորել է Գիտութիւնների Ազգային Ակադեմիայում, Կառավարման մագիստրոս: 2009-2013 թթ․ աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարութիւնում, «Վերապատրաստման եւ զարգացման թիմի» ղեկավար: 2013 թուականին Քրիստինէ Արմենակեանի հետ հիմնադրել է «Բուն» գիտամշակութային հիմնադրամը, որի շրջանակում է գործում ԲունTV-ն։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Հարակից Նյութեր

Leave a Comment