Home ՀԱՅԱՍՏԱՆ Երեւանի Աւագանիի Ընտրութիւններ. ՀՀԿ-ական Տնօրէններէն Պահանջուած Ձայներու Թիւը Աւելցած է

Երեւանի Աւագանիի Ընտրութիւններ. ՀՀԿ-ական Տնօրէններէն Պահանջուած Ձայներու Թիւը Աւելցած է

by MassisPost

«Ժողովուրդ» թերթը կը գրէ. «Պետական հիմնարկներում այս օրերին սկսուել է Երեւանի աւագանու ընտրութիւնների համար ՀՀԿ օգտին ցուցակների հաւաքագրման գործընթացը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկութիւններ հասան, որ խորհրդարանական ընտրութիւններից առաջ սքանտալում յայտնուած դպրոցի եւ մանկապարտէզի տնօրէնները ոչ միայն դաս չեն քաղել խայտառակուելուց յետոյ, այլեւ շարունակում են էլ աւելի եռանդուն կերպով ձայների ու ցուցակների հաւաքագրման գործընթացը:

Մեզ յայտնի դարձաւ՝ պետական հիմնարկների աշխատակիցներին հրահանգւում է կոնկրետ թուով ձայներ բերել, ընդ որում, եթէ խորհրդարանական ընտրութիւններին տնօրէնները իւրաքանչիւր աշխատակցի վրայ 10 ձայնի պարտականութիւն էին դրել, ապա աւագանու ընտրութիւններում կրկնապատկել են պահանջը. իւրաքանչիւրը ՀՀԿ օգտին պէտք է բերի 20 ձայն»:

Հարակից Նյութեր

Leave a Comment