Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Հայաստան- Մոնթենեկրօ ՝ 3։2

Հայաստան- Մոնթենեկրօ ՝ 3։2

by MassisPost

Ֆութպոլի աշխարհի 2018 թուականի առաջնութեան ընտրական փուլի շրջանակներում այսօր Հայաստանի ընտրանին հիւրընկալեց Մոնթենեկրոյի հաւաքականին։

Խաղի 36- րդ վայրկեանին Դամիր Կոյաշեւիչը հուժկու հարուածով գրաւեց մեր հաւաքականի դարպասը բացելով հաշիւը։ Երկու վայրկեան յետոյ Ստեֆան Յովետիչը կրկնապատկեց հաշիւը։ Առաջին խաղակէսը աւարտեց 0։2 հաշիւով։

Երկրորդ խաղակեսին` խաղի 50- րդ վայրկեանին Արտակ Գրիգորեանը մեն մենակ դուրս եկաւ հիւրերու դարպասապահին դէմ եւ կրճատեց հաշիւի տարբերութիւնը։ Այս կոլէն ետք  Հայաստանի հաւաքականի ֆութպոլիստները էլ աւելի ակտիվ գրոհներ սկսան կազմակերպել։  74- րդ վայրկեան անկյունայինի փոխանցումէն յետոյ Վարազդատ Հարոյանը հաւասարեցուց հաշիւը։

Իսկ արդեն խաղի աւելացուած ժամանակի վերջին վայրկեանին Գեւորգ Ղազարեանը կարողացաւ եւս մէկ գնդակ ուղարկել մրցակցի դարպասը որմէ։ անմիջապէս ետք հնչեց մրցավարի եզրափակիչ սուլիչը՝ ազդարարելով, որ մեր հաւաքականը 3։2 հաշիւով յաղթանակ է տարել Մոնթենեկրոյի հաւաքականի նկատմամբ։

Հարակից Նյութեր

Leave a Comment