Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Հայաստանի Ողիմպիական Նոր Ախոյեանը՝ Արթուր Ալեքսանեան

Հայաստանի Ողիմպիական Նոր Ախոյեանը՝ Արթուր Ալեքսանեան

by MassisPost

Պրազիլիոյ  մէջ   ընթացող Ողիմպիական խաղերու   յունահռոմէական ոճի 98     գիլոկրամ կշիռքի  անուանկարգին  մէջ   ժԿիւմրեցի Արթուր Ալեքսանեան, ինչպէս սպասելի էր դարձաւ ախոյեան: Եզրափակիչ գոտեմարտին ընթացքին   հայազգի ախոյեանը  3:0  արդիւնքով  պարտութեան  մատնեց   Գուպացի Տանիէլ   Լուգո Գաբրերային :

Առաջին մրցափուլի ատեն,  « սպիտակ արջը » գլորեց իր  հակառակորդը    եւ ստացաւ 2 միաւոր: Երկրորդ մրցափուլի ատեն    հայ  մարզիկը ես  մէկ  միաւոր ստացաւ մրցագորգէն դուրս  հրելով  իր  մրցակիցը: Գօտեմարտի վերջիին  ռաունտի  ատեն   Ալեքսանեան  խաղաց    հիանալի պաշտպանողական  ոճով  եւ   պահպանեց  իր յաղթանակը:

Յիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանը ներկայացնող մարզիկն ողիմպիական ոսկեայ մետալ  նուաճած էր 1996 թվականինԱդլանդայի  մէջ կայացած խաղերու ատեն , երբ Արմէն Նազարեանը յունահռոմէական ոճի ըմբշամարտի 52 գիլոկրամ  կշիռքի    անուանակրգին մէջ   յաղթական  աւարտած էր  իր խաղը:

Հարակից Նյութեր

Leave a Comment