Աշխարհի բոլոր անկյուններից հազարավոր հեռուստադիտողներ հետեւեցին դրամահավաք մարաթոնին` կաբելային, արբանյակային եւ առցանց հեռարձակմամբ` կատարելով իրենց նվիրատվությունները:
Մարաթոնի ընթացքում ներկայացվեցին համերգային կատարումներ, հնչեցին կոչեր քաղաքական գործիչների, սպորտի եւ արվեստի ներկայացուցիչների ու հայազգի հեղինակավոր անձանց կողմից: Հանդես եկան Հիմնադրամի բարերարներ եւ տեղական մարմինների ատենապետեր: Հեռուստամարաթոնն ի մի բերեց տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում դրամահավաք միջոցառումների, այդ թվում` հեռախոսամարաթոնների, ռադիոթոնների, բարեգործական համերգների,ճաշկերույթների, ցուցահանդեսների, ինչպես նաեւ Մոսկվայում կայացած գալա երեկոյի ու Ֆրանսիայում տեղի ունեցած համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարները: Հեռուստամարաթոնի ընթացքում նվիրատուներին հաշվետվություն ներկայացվեց արդեն իսկ կատարված աշխատանքների մասին, ու հայությունը եւս մեկ անգամ համախմբվեց հայրենիքի համար կարեւոր մեկ այլ` նոր ձեռնարկի շուրջ: Ընթացիկ տարվա հանգանակությունները կուղղվեն Արցախում խմելու եւ ոռոգման ջրի խնդրի լուծմանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ գյուղերում շարունակվող համապարփակ զարգացման ծրագրին` շոշափելի ու երկարաժամկետ փոփոխություն բերելով շահառուների կյանքում:
By BERGE JOLOLIAN Ilham Aliyev’s latest lesson in peace leaves out the people who lost…
ANN ARBOR, MI — Cornell University Professor Lori Khatchadourian will deliver a lecture titled “Heritage…
YEREVAN — Armenian National Assembly Speaker Ruben Rubinyan has urged opposition lawmakers not to obstruct…
ANKARA -- Turkish President Recep Tayyip Erdoğan has reaffirmed Ankara’s support for the ongoing normalization…
YEREVAN — Civil Contract parliamentary faction member Nazeli Baghdasaryan has called on male lawmakers who…
BELMONT, MA -- The National Association for Armenian Studies and Research (NAASR) is pleased to…