Հայաստանի պետական պարտքը 2024 թուականի վերջաւորութեան դրութեամբ կազմած է 5 թրիլիոն դրամ կամ 12,8 միլիառ տոլար:
Ազգային Ժողովի Տնտեսական հարցերու յանձնաժողովին մէջ կառավարութեան ծրագրի՝ 2024 թուականի կատարման ընթացքի եւ արդիւնքներու մասին զեկոյցի ներկայացման ընթացքին այս մասին ըսաւ ՀՀ ելեւմուտքի նախարար Վահէ Յովհաննիսեան:
«2024-ի վերջին պետական պարտքը կազմել է շուրջ 5 թրիլիոն դրամ, որը հաւասար է շուրջ 12,8 միլիառ տոլարի: Դրա նախորդ տարուայ վերջի նկատմամբ պետական պարտքն աւելացել է 6,2 տոկոսով: Բայց համախառն ներքին արդիւնքի համեմատութեամբ մեր պետական պարտքը նուազել է 0,1 տոկոսային կէտով եւ կազմել 48,3 տոկոս, ինչը համարւում է շատ կայուն եւ անվտանգ սահմանաչափ: Դա նաեւ կարգաւորուած է մեր վերահսկողական կանոններով»,- ըսաւ Յովհաննիսեան:
հարկեր–ՀՆԱ ցուցանիշը կազմել է 23.6 տոկոս, որը 2023–ի համեմատութեամբ նուազել է: Սակայն, նախարարի խօսքով, վերջին 7 տարիներին հարկեր–ՀՆԱ ցուցանիշը բարելաւուել է 2.8 տոկոսային կէտով՝ 20.8–ից հասնելով 23.6 տոկոսի: