Հայաստանի Հանրապետութեան մէջ իշխանութեան իւրացման նախապատրաստման գործով կալանաւորուած «Սեւ Յովազ» ՌՀՀԿ-ի նախագահ Սերոբ Գասպարեանի պաշտպանները յայտարարութեամբ հանդէս եկած են:
Վերջիններս տեղեկացուցած են, որ Գասպարեանի պաշտպանական խումբը դիմում հասցէագրած է ՌԴ արտաքին գործերու նախարար Սերկէյ Լաւրովին, պաշտպանութեան նախարար Անտրէյ Պելոուսովին եւ Հայաստանի մէջ ՌԴ արտակարգ եւ լիազօր դեսպան Սերկէյ Քոփիրքինին։
«Խնդրի էութիւնը կայանում է նրանում, որ, ըստ ՀՀ Քննչական Կոմիտէի, Սերոբ Գասպարեանը եւ այլ անձինք ՌԴ զօրամասերից մէկում անցել են յատուկ պատրաստութիւն, որից յետոյ պէտք է Հայաստանում իրականացնեին զինուած յեղաշրջում։
«Պաշտպանական կողմը խնդրել է ՌԴ իրաւասու պաշտօնատար անձանց տալ համապատասխան պարզաբանումներ, հասցէագրուել են նաեւ որոշ այլ հարցեր եւ փաստաթղթեր, որոնք պարունակում են պետական գաղտնիք, ուստի հրապարակուել չեն կարող»,- յայտարարած են անոնք՝ Գասպարեանի կալանաւորումը որակելով ապօրինի: