Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Հայաստանը ԵՄ-ին Անդամակցելու Համար Հանրաքուէ Պիտի Չկատարէ․ Նիկոլ Փաշինեանը Պարզաբանած Է Թէ Ինչու

Հայաստանը ԵՄ-ին Անդամակցելու Համար Հանրաքուէ Պիտի Չկատարէ․ Նիկոլ Փաշինեանը Պարզաբանած Է Թէ Ինչու

by MassisPost

«Ես Եւրոմիութեան ամպիոնից յայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին մօտ լինել այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարաւոր կը համարի։ Եթէ ես մտածեի, որ Հայաստանի ժողովուրդը այդ գաղափարին չի աջակցում, նման յայտարարութիւն չէի անի»։

Ժողովրդավարութեան հայկական համագումարին ժամանակ իր խօսքին մէջ այս մասին յայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը՝ շարունակելով. «Հիմա խնդիրն ինչի՞ մէջ է՝ անել հանրաքուէ, որ պարզել ժողովրդի կարծի՞քը։ Կը ներէք, ես որպէս պաշտօնեայ, որն իրաւասու է ներկայացնել ՀՀ ժողովրդին, գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը»:

Ան մանրամասնեց, որ եթէ հանրաքուէ կատարուի, նախ պէտք է քարոզարշաւ ըլլայ, որուն ժամանակ քաղաքացիները պիտի տան հարցումներ՝ ինչպէս, երբ, ինչ քայլերով, ԵՄ-ն կ’ուզէ՞, թէ՞ ոչ։

«Մարդիկ հարցնելու են՝ ԵՄ-ն պատրաս՞տ է մեզ ընդունել։ Ես այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ, որովհետեւ ԵՄ-ի ներսում էլ ընթանում են գործընթացներ, ընտրութիւններ են տեղի ունենում, որոնց արդիւնքներն առնուազն հարցեր են առաջացնում։ Մենք ամենաբարձր մակարդակով յայտարարել ենք քաղաքական կամքի մասին»,- նշեց վարչապետը:

Հարակից Նյութեր

Leave a Comment