Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն ստանալու համար դիմած է Լեռնային Ղարաբաղէն բռնի տեղահանուած 2075 անձ, որոնցմէ քաղաքացիութիւն շնորհուած է 1437-ին։
Այս մասին ըսաւ ներքին գործերու նախարարի տեղակալ Արփինէ Սարգսեանը մշտական յանձնաժողովներու համատեղ նիստին «Հայաստանի Հանրապետութեան 2023 թուականի պետական պիւտճէի կատարման մասին» տարեկան հաշուետուութեան քննարկման ընթացքին:
«Ներկայ դրութեամբ ժամանակաւոր պաշտպանութեան վկայական են ստացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանուած 96 հազար 696 անձ, հաշուառման է կանգնել 83 հազար 942 անձ, ՀՀ քաղաքացիութիւն ստանալու համար դիմել է 2075 անձ, որոնցից քաղաքացիութիւն է շնորհուել 1437-ին։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանուածներն արտահերթ ռեժիմով են սպասարկւում»,- ըսաւ Սարգսեան։