Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Տեղի Է Ունեցել Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի 30-րդ Նիստը

Տեղի Է Ունեցել Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի 30-րդ Նիստը

by MassisPost

Նոյեմբերի 27-ին, տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը, որը վարել է Հանրապետութեան նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմէն Սարգսեանը: Նիստին մասնակացում էին հոգաբարձուների խորհրդի 23 անդամները, որից 4-ը` հեռավար:

Նիստի բացմանը մասնակիցները մէկ րոպէ լռութեամբ յարգեցին Արցախի եւ Հայաստանի սահմանների պաշտպանութեան ժամանակ զոհուած զինծառայողների յիշատակը:

Նիստի առաջին հարցը վերաբերում էր Հայաստանի Հանրապետութեանը նուիրաբերուած դրամական միջոցների ուսումնասիրութեանը, որի վերաբերեալ հնչեցին մի քանի զեկոյցներ: Խորհուրդը մանրամասն քննարկեց զեկոյցները եւ որոշում կայացրեց հանդէս գալ յայտարարութեամբ, որը կը հրապարակուի մօտ ապագայում:

«Իրավիճակը եւ իրադարձութիւններն իրենց ազդեցութիւնն են թողել նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունէութեան եւ աշխատանքների վրայ` ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Արցախում»,- ասել է ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը եւ յաւելել,- «ներկայումս աւելի է հասունացել Հիմնադրամի արդիականացման պահը: Պէտք է որդեգրել նոր մտածողութիւն, լայնօրէն կիրառել նոր տեխնոլոգիաներ, գտնել կազմակերպական նոր մոտելներ»:

Հիմնադրամի գործադիր տնօրէն Հայկակ Արշամեանը ներկայացրեց 2020-21 թթ. Արցախի եւ Հայաստանի մի շարք համայնքների առողջապահական, սոցիալական, մշակութային, ինչպէս նաեւ ենթակառուցուաքների զարգացմանն ուղղուած լայնածաւալ ծրագրերը: Համաձայն օրակարգի` հաստատուեցին 2020թ. համախմբուած ֆինանսական եւ ծրագրային հաշուետուութիւնները, 2021 թուականի պիւտճէն, ինչպէս նաեւ քննարկուեցին Հիմնադրամի հետագայ անելիքները:

Խորհուրդը որոշում կայացրեց երեք տարի ժամկէտով հաստատել Հայկակ Արշամեանին գործադիր տնօրէնի պաշտօնում:

«Հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստն անցաւ կառուցողական մթնոլորտում: Եղան բազմաթիւ հարցադրումներ, որոնց տրուեցին յստակ եւ սպառիչ պատասխաններ», նշեց Հիմնադրամի գործադիր տնօրէն Հայկակ Արշամեանը նիստի աւարտից յետոյ:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը եւս մէկ անգամ շնորհակալութիւն յայտնեց հարիւր հազարաւոր նուիրատուներին, որոնք իրենց անգնահատելի ներ դրումն են ունեցել այս ծանր ժամանակահատուածում հայրենիքի զօրացման գործում:

***

«Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելութիւնը համահայկական ցանցային համակարգի ձեւաւորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպէս նաեւ աշխարհասփիւռ հայկական համայնքների համաչափ, կայուն եւ փոխկապակցուած զարգացման ապահովումն է` հիմնուելով ընդհանուր ինքնութեան վրայ:

Հարակից Նյութեր

Leave a Comment