Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ 15 Ռազմագերիներ Վերադարձան Հայաստան

15 Ռազմագերիներ Վերադարձան Հայաստան

by MassisPost

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրութիւններու  մասնակցող ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեան Գաւառի բնակիչներուն հետ հանդիպման ժամանակ յայտարարեց, որ  15 հայ ռազմագերիներ վերադարձած  են Հայրենիք:  Նիկոլ Փաշինեանը տեղեկացուց, որ անոնք հատած են Վրաստանի հետ սահմանը եւ արդէն կը գտնուին Հայաստանի Հանրապետութեան սահմաններէն  ներս:

Յաւելեալ մանրամասնութիւններ տալով Վարչապետը ըսաւ.«Երկու օր առաջ ես հանդիպում ունեցայ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ, ով ասաց, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթօնի Բլինկենի յանձնարարութեամբ ունի առաքելութիւն այս օրերի ընթացքում ինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում: Ես բնականաբար ասացի, որ մենք պատրաստ ենք: Ահա այսօր՝ գործադրուած ջանքերի, այդ թւում՝ Վրաստանի վարչապետի, վրաց մեր եղբայրների, Եւրամիութեան մեր գործընկերների ջանքերի արդիւնքում, մեր եղբայրները եկան Հայաստան: Եւ հիմա կը տեղափոխուեն  բուժականութեան: Անպայման այսօր հարազատների հետ տեսակցութիւն կ՛ապահովենք:

Փաշինեան անդրադարձաւ նաեւ  մամուլի մէջ շրջանառուող այն տեղեկութեան, որ ականապատ տարածքներու վերաբերեալ քարտէզներ փոխանցուած են Ատրպէյճանին: Նիկոլ Փաշինեան յայտնեց , որ ադ լուրերը ճիշդ են, բայց ոչ թէ փոխանակուած են գերիներու հետ, այլ քայլին քայլով պատասխանած են:

Հարակից Նյութեր

Leave a Comment