Որքան ալ ըսենք, որ 2018-էն յետոյ մենաշնորհային երեւոյթները, մասնաւորապէս, նաւթամթերքի շուկային մէջ, մեղմացած են, բայց այդ չի նշանակեր, որ վերացած են: Այս մասին, այսօր՝ Յուլիս 2-ին, կառավարութեան նիստին յայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան:
«Այստեղ մեր սպառողների իրաւունքները պաշտպանելու, նաեւ մրցակցութիւնը խթանելու հետ կապուած շատ անելիք ունենք: Ես տեղեակ եմ, որ ՏՄՊՊՀ-ն (Տնտեսական Մրցակցութեան Պաշտպանութեան Պետական Յանձնաժողով) նոյնպէս լրջօրէն զբաղուում է այս հարցով: Մենք պէտք է ՀՀ-ից մինչեւ վերջ եւ անմնացորդ որեւէ արհեստական մենաշնորհ թոյլ չտանք: Մարդիկ պէտք է հնարաւորութիւն ունենան որակեալ եւ հնարաւորինս էժան ապրանք ձեռք բերել:
2018-էն յետոյ ե՛ւ պենզինի, ե՛ւ տիզվառելիքի ներկրողների քանակը մեծացել է եւ մենք տեսնում ենք, թէ ինչպիսի արագութեամբ է մեր շուկան արձագանգում միջազգային գների փոփոխութիւններին: Նախկինում շուկան գների բարձրացմանը շատ արագ էր արձագանգում, իսկ գների իջեցմանը շատ դժկամութեամբ էր արձագանգում: Հիմա նոյնպիսի արագութեամբ են արձագանգում թէ գների նուազմանը, թէ բարձրացմանը»,-ըսաւ Փաշինեան: