Home ՀԱՅԱՍՏԱՆ Հայաստանի Տնտեսութիւնը Այս Տարի 3,5 Տոկոս Անկում Կ’արձանագրէ.Եւրոպայի Զարգացման Պանք

Հայաստանի Տնտեսութիւնը Այս Տարի 3,5 Տոկոս Անկում Կ’արձանագրէ.Եւրոպայի Զարգացման Պանք

by MassisPost

Այս տարի Հայաստանի տնտեսութիւնը 3,5 տոկոս անկում կ’արձանագրէ «Քորոնա» ժահրի համավարակի տնտեսական ազդեցութեան պատճառով, նշուած է Վերակառուցման եւ զարգացման եւրոպական դրամատան (ՎԶԵԲ, EBRD) այսօրուայ հրապարակած զեկոյցին մէջ  (Regional Economic Prospects / 2020 May):

Միեւնոյն ժամանակ, ըստ դրամատան, Հայաստանի տնտեսութիւնը կը վերականգնուի արդէն գալիք տարի, արձանագրելով ՀՆԱ-ի (Համախառն ներքին արդիւնք) 5,5 տոկոս աճ։

Վրաստանի այս տարուայ անկումը աւելի մեծ պիտի ըլլայ՝ 5,5 տոկոս, 2021-ի աճը կը կազմէ 5,5 տոկոս: Ատրպէյճան, 2020-ին կը սպասուի 3 տոկոս անկում, իսկ 2021-ին 3 տոկոս աճ։

Ըստ դրամատան` Ռուսաստան, այս տարի կը սպասուի 4,5 տոկոս տնտեսական անկում, իսկ 2021-ին՝ 4 տոկոս աճ։

Հարակից Նյութեր

Leave a Comment