Հայաստանի Հանրապետութեան մէջ 2019 թուականին գրանցուած է 4.3 միլիոն ընդհանուր եւ 1.9 միլիոն զբօսաշրջային այցելութիւններ:
«Արմենբրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներու հետ հանդիպման ժամանակ ըսած է ՀՀ տնտեսութեաննախարարութեան զբօսաշրջութեան կոմիտէի նախագահ Սուսաննա Սաֆարեանը:
«2019 թուականին գրանցել ենք 4.3 մլն ընդհանուր այցելութիւն, որը 14,9 տոկոսով աւելի է, քան 2018 թ. ցուցանիշը: Նախրոդ տարի գրանցել ենք մօտ 1.9 մլն զբօսաշրջային այցելութիւն, որը 2018-ի համեմատ 14,7 տոկոսով աւելի էր: Հիմնական շուկաներում այս տարի ունեցել ենք որոշակի փոփոխութիւններ: Կրկին շուկաները գլխաւորում են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը եւԱՄՆ-ն: 2018-ին հնգեակը եզրափակում էր Գերմանիան, իսկ այս տարի՝ Ղազախստանը: Եւրոպական երկրներից առաջատար են Գերմանիան եւ Ֆրանսան, եւ երկուքն էլ զգալի աճ են ցուցաբերել 2019 թուականին: Գերմանիայից Հայաստան զբօսաշրջիկների այցելութիւնները 2018 թուականի համեմատ աճել են մօտ 40 տոկոսով, իսկ Ֆրանսայից՝ մօտ 20 տոկոսով: Երկու երկրից էլ ունենք 30-ական հազար եւ աւելի միայն զբօսաշրջային այց»,- նշած էՍաֆարեանը:
Սուսաննա Սաֆարեանի խօսքով՝ եւրոպական երկիրներէն դէպի Հայաստան զբօսաշրջիկներու հոսքը կը շարունակէ աճիլ: