Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Հայաստանի Վարչութեան Ապրիլ 22-ի Յայտարարութիւնը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Հայաստանի Վարչութեան Ապրիլ 22-ի Յայտարարութիւնը

by MassisPost

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան Հայաստանի վարչութիւնը վերահաստատում է իր դիրքորոշումը վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող ցոյցերի արդարացի բնոյթ ունենալու վերաբերեալ:

Հայաստանում տիրող իրավիճակի պատասխանատուն օրուայ իշխանութիւններն են, որոնց լուռ համաձայնութեամբ տարիներ շարունակ տեղի ունեցող ամենաթողութիւնը, օլիգարխիայի սերտաճումը պետական համակարգին, քաղաքացիների սահմանադրական իրաւունքների կոպտագոյն խախտումները բերեցին հարիւր հազարաւոր քաղաքացիների հայրենազրկմանն ու այսօրուայ խիստ լարուած քաղաքական իրադրութեանը:

Ցաւօք առաւօտեան սկսուած ու ձախողուած բանակցութիւնների պատասխանը իշխանութիւնները տուեցին փողոցներում քաղաքացիներին ահաբեկելով, ծեծելով ու ապօրինաբար խաղաղ ցոյցի մասնակիցներին բերման ենթարկելով: Մտահոգիչ ենք համարում յատկապէս ԱԺ պատգամաւորների բերման ենթարկումը, ինչը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:

Կոչ ենք անում անյապաղ դադարեցնել բռնութիւնները, քաղաքական հետապնդումների ալիքը և ազատ արձակել բոլոր բերման ենթարկուածներին:

Միևնոյն ժամանակ անդառնալի հետևանքներից խուսափելու համար ցուցարարներին կոչ ենք անում սադրանքների չտրուել, պահպանել խաղաղ ցոյցերի տրամաբանութիւնը:

ՍԴՀԿ Հայաստանի Վարչութիւն
Երեւան Ապրիլ 22

Հարակից Նյութեր

Leave a Comment