Home ՀԱՅԱՍՏԱՆ «Հայաստանում Երբեք Չի Եղել ու Չի Լինի Իտէալական Իշխանութիւն». Էտուարտ Շարմազանով

«Հայաստանում Երբեք Չի Եղել ու Չի Լինի Իտէալական Իշխանութիւն». Էտուարտ Շարմազանով

by MassisPost

«Մենք ընդունում ենք, որ այն իշխանութիւնը չենք, որն իտէալական է. Հայաստանում երբեք չի եղել ու չի լինի իտէալական իշխանութիւն։ Բայց մեր աշխատանքի գնահատականը տուել է Ապրիլի 2-ի ընտրութիւններին մեր հանրութեան մեծամասնութիւնը»,- այսօր ԱԺ-ի մէջ այս մասին ըսած է ՀՀ խորհրդարանի փոխխօսնակ, ՀՀԿ խմբակցութեան պատգամաւոր Էտուարտ Շարմազանովը։

Ի պատասխան «Ելք» դաշինքի պատգամաւոր Նիկոլ Փաշինեանի այն յայտարարութեան, թէ այս իշխանութիւններու օրօք զինադադարի հաստատումէն ետք Ատրպէյճանին տարածքներ զիջած ենք, Շարմազանով ըսած է, որ Ատրպէյճանի եւ Թուրքիոյ հետ յարաբերութիւններուն մէջ իրենք հետընթաց չեն արձանագրած.

«Գերմանիայի նման երկիրը ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը, Կիպրոսի, Սլովաքիայի նման երկրները, նոյնիսկ ժխտողականութիւնն են ընդունել, եւ առաջին անգամ բանակցային գործընթացում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն արել են հասցէական՝ հակաատրպէյճանական յայտարարութիւն։ Իսկ ինչ վերաբերում է ապրիլեան պատերազմին, ապա մեր բոլորիս ջանքերով մենք կարողացել ենք ձախողել Ատրպէյճանի ղեկավարութեան փլանները»։

Հարակից Նյութեր

Leave a Comment