Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ $15,428,777 Հանգանակուեցաւ «Հայաստան Համահայկական Հիմնադրամ»ի Տարեկան Հեռուստամարաթոնին

$15,428,777 Հանգանակուեցաւ «Հայաստան Համահայկական Հիմնադրամ»ի Տարեկան Հեռուստամարաթոնին

by MassisPost

Լոս Անճելըսի մէջ երէկ ընթացք առած 12 ժամուայ «Հայաստան Համահայկական Հիմնադրամ»ի հեռուստամարաթոնին հանգանակուած է 15,428,777 միլիոն տոլար:

«Հայաստան» Հիմնադրամի հաղորդագրութեան համաձայն՝ հանգանակութիւնները կը նպատակաուղղուին Լեռնային Ղարաբաղի տուժած բնակավայրերու վերականգնմանը, խաղաղ բնակչութեան անվտանգութեանը ու պաշտպանութեանն ուղղուած միջոցառումներուն, ինչպէս նաև Ղարաբաղի բազմազաւակ ընտանիքներուն համար առանձնատուներու կառուցմանը:

Դրամահաւաքին իրենց մասնակցութիւնը բերած են այս առիթով ԱՄՆ մեկնած Արցախի Թեմի Առաջնորդ Տ. Պարգեւ արք. Մարտիրոսեան, ինչպէս նաեւ ԼՂՀ փոխ վարչապետ Արթուր Աղաբէկեան:

«Հեռուստամարաթոն 2016»-ի խոշոր նուիրատուներն են՝ Անդրանիկ եւ Սեդա Պաղտասարեան (ԱՄՆ)՝ 5 միլիոն տոլար, Սամուել Կարապետեան (ՌԴ)՝ 1 միլիոն տոլար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (Հայաստան)՝ 350 հազար տոլար, Ռեյ Հարթունեան (ԱՄՆ)` 200 հազար տոլար, Սամվել Ալեքսանեան (Հայաստան)՝ 200 հազար տոլար, Վարուժան Գրիգորեան (Հայաստան)՝ 100 հազար տոլար, «Ֆլեշ» ՍՊԸ-ն (Հայաստան)՝ 100 հազար տոլար, Յակոբ Պաղտասարեան (ԱՄՆ)՝ 100 հազար դոլար, Գագիկ Ծառուկեան (Հայաստան)՝ 100 միլիոն դրամ, «Գրանդ Հոլդինգ»-ը (Հայաստան)՝ 60 միլիոն դրամ, եւ Մաքուր երկաթի գործարանը (Հայաստան)՝ 20 միլիոն դրամ:

Առաջիկայ օրերուն իրենց հանգանակութիւններով հեռուստամարաթոնին կը միանան նաեւ «Հայաստան» հիմնադրամի տեղական մարմինները` Պրազիլիա (Նոյեմբերի 26-27՝ հեռախոսամարաթոն), Լիբանան (Դեկտեմբերի 7՝ ռատիօթոն) եւ Մեծ Բրիտանիա (Դեկտեմբերի 11՝ հեռախօսամարաթոն եւ բարեգործական քայլարշաւ):

Յիշեցնենք՝ անցեալ տարի «Հայաստան» Հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքին  հանգանակուած էր մօտ 10,4 միլիոն տոլար:

 

Հարակից Նյութեր

Leave a Comment