2025 թուականի Մայիսին Հայաստան այցելած է 181 հազար 436 զբօսաշրջիկ. զբօսաշրջային այցելութիւններուն թիւը աճած է նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածին համեմատ:
Աս մասին յայտնած են ՀՀ Զբօսաշրջութեան կոմիտէէն՝ նշելով, որ 2024 թուականի Մայիսին Հայաստան այցելած է 167 հազար 49 զբօսաշրջիկ:
«2025 թուականի Յունուար-մայիս ամսին դէպի Հայաստան առաւել շատ զբօսաշրջային այցելութիւններ գրանցուել են Ռուսաստանից (37%), Վրաստանից (15%) եւ Իրանից (8%)»,-կը տեղեկացնեն Զբօսաշրջութեան կոմիտէէն։