«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէնի պաշտօնակատար նշանակուած է Զարուհի Ազնաուրեանը:
«Զարուհի Ազնաուրեանը հիմնադրամի թիմին է միացել 2019թ.` աշխատանքի անցնելով որպէս մշտադիտարկման եւ գնահատման մասնագէտ եւ 2023թ․-ից զբաղեցնում էր ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի ղեկավարի պաշտօնը: Իր գործունէութեան ընթացքում նախագծել եւ իրականացրել է բազմաթիւ կենսական ծրագրեր՝ ապահովելով սահմանային համայնքների համաչափ զարգացումը:
«Մինչ հիմնադրամը Զարուհին աշխատել է որպէս մշտադիտարկման, գնահատման, հաշուետուողականութեան եւ ուսուցման համակարգող Save the Children միջազգային կազմակերպութեան հայաստանեան գրասենեակում։ Իր մասնագիտական ասպարէզի ընթացքում Զարուհին տարբեր ոլորտներում իրականացրել է մի շարք հետազօտութիւններ եւ ուսումնասիրութիւնններ։
«Զարուհին աւարտել է Երեւանի պետական համալսարանի ընկերաբանութեան բաժանմունքը եւ ունի կիրառական ընկերաբանութեան մագիստրոսի աստիճան»,- ըսուած է հիմնադրամի ֆէյսպուքեան էջով։
Յիշեցնենք՝ Հայկակ Արշամեանը օրեր առաջ ազատուած էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէնի պաշտօնէն եւ ՀՀ նախագահին հրամանագրով նշանակուած է Հունգարիոյ մէջ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան: