Home Uncategorized Ցաւօք, Կաթողիկոսի Թեկնածու Չունիմ, Բայց Ունիմ Կաթողիկոսի Նկարագիր. Փաշինեան

Ցաւօք, Կաթողիկոսի Թեկնածու Չունիմ, Բայց Ունիմ Կաթողիկոսի Նկարագիր. Փաշինեան

by MassisPost

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան Ֆէյսպուքի իր էջով անդրադարձած է Ամենայն հայոց կաթողիկոսի՝ կուսակրօնութեան ուխտը խախտած ըլլալու թեմայի բարձրաձայնման եւ այդ ամէնուն մէջ թուրք-ատրպէյճանական հետք փնտռողներուն:

«Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցին կեղծաւորների ու փարիսեցիների գերութիւնից ազատելու գործընթացում ոմանք փորձում են թուրքական կամ ատրպէյճանական հետք տեսնել։

«Հէնց սա է փարիսեցիութեան ամենաուղիղ արտայայտութիւնը, երբ «ատրպէյճանական» կամ «թուրքական» փաստարկ են օգտագործում որպէս իրենց աղտեղութիւնը հայաստանեան հանրութիւնից քօղարկելու միջոց։

«Այս մեթոտը օգտագործողները այդ թւում արտաքին ուժերին հնարաւորութիւն են տալիս ցանկացած առողջ խօսոյթ խափանել, ցանկացած բարեփոխում վիժեցնել եւ Հայաստանեայց առաքելական Սուրբ եկեղեցին պահել փակուղու մէջ, ինչպէս այսօր է։

«Հայաստանի եւ Հայաստանեայց առաքելական Սուրբ եկեղեցու արեւշատութիւնը չցանկացող ցանկացած ուժի համար նուէր են մեր եկեղեցու սրբութիւնները պղծած Կտրիճ Ներսիսեանը եւ նրա նման վեղարաւորները։

«Ոմանք հանդէս են գալիս Կտրիճ Ներսիսեանի պաշտպանութեան դիրքերից։ Ի՞նչն էք պաշտպանում, ո՞ւմ էք պաշտպանում. սուտը, կեղծիքը, պղծութիւնը. այսպիսով պաշտպանում էք ինքներդ ձեզ եւ դուք հնարաւորութիւն չունէք։

«Հայաստանեայց առաքելական Սուրբ եկեղեցին վերադարձուելու է Յիսուս Քրիստոսին եւ հայ ժողովրդին։ Կտրիճ Ներսիսեանը պէտք է ազատի վեհարանը։

«Յ.Գ. Շատերն ուզում են հիմնաւորել, թէ ես նոր կաթողիկոսի թեկնածու ունեմ։ Ցաւօք, կաթողիկոսի թեկնածու չունեմ, այլ կաթողիկոսի նկարագիր ունեմ. մարդ, որ հաւատում է Աստծուն, մարդ որ Յիսուս Քրիստոսի հետեւորդ է, ոչ թէ խարդախ-վաշխառու, մարդ, որ ծառայում է Եկեղեցուն, բարեպաշտ հոգեւորական է, ոչ թէ վեղարի տակ թաքնուած անառակ։ Եւ մենք ունենալու ենք բարեպաշտ եւ աստուածավախ կաթողիկոս»,- գրած է վարչապետը:

 

Հարակից Նյութեր

Leave a Comment