«Ընդդիմութեան շարքերից էլի խօսում են, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները իւրացուել են»։
Կառավարութեան նիստի ընթացքին այս մասին ըսաւ ՀՀ վարչապետը՝ յիշեցնելով, որ այդ հարցով Ազգային Ժողովին մէջ քննիչ յանձնաժողով ստեղծուած էր, որուն ղեկավարը ընդդիմութեան ներկայացուցիչ էր։
«Դուրս են գալիս, տակից-գլխից խօսում են որոշ կաշառակերներ… Չասենք՝ ում մասին է խօսքը, չնայած բոլորս էլ հասկացանք, որ խօսքը Ռոպերթ Քոչարեանի մասին է։ 100 միլիոն հիմնադրամից գողացուել է… Արծուիկ Մինասեանը չէ՞ր այդ քննիչ յանձնաժողովի ղեկավարը։ Ո՞ւր են, բա ո՞ւր է իրենց զեկոյցը, թող մի հատ գրեն, ստորագրեն, որ գողացուել է, մենք էլ էդ դէպքում կ’իմանանք՝ ինչ անենք։ Սիրուն կը դիմենք դատարան, եւ նրանց կը ստիպեն հակառակը պնդել»,- ըսաւ Նիկոլ Փաշինեան։
Վարչապետը թէեւ նշեց, որ գիտեն՝ նման բան չկայ, բայց յորդորեց յանձնաժողովի նախագահին պատասխան տալ՝ ինչ եզրակացութիւն ունին այդ հարցով։