Home ՀԱՅԱՍՏԱՆ Յիշեցնեմ Ռոպերթ Քոչարեանի Տարիներուն Տեղի Ունեցած Քաղաքական Սպանութիւններուն Մէկ Մասը․ Կոնջորեան

Յիշեցնեմ Ռոպերթ Քոչարեանի Տարիներուն Տեղի Ունեցած Քաղաքական Սպանութիւններուն Մէկ Մասը․ Կոնջորեան

by MassisPost

Քոչարեանի իշխանութեան ժամանակաշրջանին տասնեակ քաղաքական սպանութիւններ տեղի ունեցած են։

Հանրային հեռուստաընկերութեան եթերով Պետրոս Ղազարեանի հետ հարցազրոյցի ընթացքին այս մասին կարծիք յայտնեց «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցութեան ղեկավար Հայկ Կոնջորեանը։

«Յիշեցնում եմ Ռոպերթ Քոչարեանի տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանութիւնների մի մասը. Հենրիկ Խաչատրեան՝ ՀՀ գլխաւոր դատախազ, սպանուել է հրազէնից իր աշխատասենեակում, Արամ Կարապետեան՝ ՀՀ փոխադրութեան նախկին դատախազ, Վահրամ Խոռխոռունի՝ ՀՀ պաշտպանութեան փոխնախարար, սպանուել է հրազէնով 1998 թուականին իր բնակարանի շէնքում, Արծրուն Մարգարեան՝ երկու կրակոցով ինքնասպանութիւն է գործել, Հոկտեմբերի 27-ի սպանութիւնները, Պօղոս Պօղոսեան՝ Առագաստ սրճարանում Քոչարեանին դիմել է «փրիվեթ Ռոպերթ», որի համար Քոչարեանի թիկնապահները ծեծել են զուգարանում, Տիգրան Նաղդալեան։

«Սա Ռոպերթ Քոչարեանի իշխանութեան արիւնոտ տասնամեակի այլանդակ վկայութիւնն են, այս սպանութիւնները չեն բացայայտուել։

«Ռոպերթ Քոչարեանը երբ ասում է՝ ներքին միջոցները համախմբենք, վերականգնենք, ի՞նչ նկատի ունի, կիսատ թողած գործ ունի՞, ուզում է գայ շարունակի։ Թող այս հարցերին պատասխանի՝ Հոկտմբերի 27, Մարտի 1, ո՞նց է այս ամէն ինչը տեղի ունեցել, եւ ինքը դեռ խօսում է պետութիւնից։ Այդ ընթացքում իր շրջապատը ծաղկել է, դարձել են մուլթիմիլիոնատէր»։

 

Հարակից Նյութեր

Leave a Comment