Հայաստանը մտադիր է Ռուսաստանի հետ փոխգործակցութիւնը ուղղել դրական ուղղութեամբ՝ չնայած երկու երկիրներուն միջեւ առկայ խնդիրներուն։
Այս մասին յայտնած է արտաքին գործերու նախարար Արարատ Միրզոյեան ՌԴ իր պաշտօնակից Սերկէյ Լաւրովի հետ Երեւանի մէջ կայացած մամուլի ասուլիսին ժամանակ:
«Ես չեմ ուզում ժխտել խնդիրների առկայութիւնը. ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը չեն հերքում դրանք: Մենք տեսել ենք, որ կան հարցեր, որոնք Հայաստանն ու Ռուսաստանը տարբեր կերպ են ընկալում: Այնուամենայնիւ, մենք ունենք երկու տեսական մօտեցում՝ յարաբերութիւններն ուղղել բացասական ուղղութեամբ կամ ընդհանուր շահերից ելնելով՝ յարաբերութիւնները ուղղել դրական ուղղութեամբ»,- նշած է ան։