Home ՀԱՅԱՍՏԱՆ Հայաստանի Մէջ 10 Տարի Իշխանութեան Եղած Են, Ծակ Կօշիկներէն Բացի Ոչինչ Ունեցած Են, Դարձած Են Միլիառատէր․ Պապոյեան

Հայաստանի Մէջ 10 Տարի Իշխանութեան Եղած Են, Ծակ Կօշիկներէն Բացի Ոչինչ Ունեցած Են, Դարձած Են Միլիառատէր․ Պապոյեան

by MassisPost

«Ես բոլոր այն մարդկանց, որոնք Հայաստանում 10 տարի իշխանութեան են եղել, ընդամէնը պաշտօնեայ են եղել եւ մինչեւ այդ ոչինչ չեն ունեցել՝ բացի մի զոյգ ծակ կօշիկներից ու յետոյ դարձել են միլիառատէր, բոլորին ասել եմ, ասում եմ ու կ’ասեմ»։

Կառավարութեան նիստէն յետոյ լրագրողներու հետ զրոյցին աս մասին ըսաւ տնտեսութեան նախարար Գէորգ Պապոյեան՝ անդրադառնալով հարցումին, թէ արդեօք Ռոպերթ Քոչարեանի իշխանութեան տարիներուն կրնար անոր եւ Լեւոն Քոչարեանին դէմ առ դէմ անուանել «պիժոն գյադա» ու «ալբանացի», ինչպէս հիմա նշած իր գրառման մէջ։

«Ոեւէ մէկը, ով իրանից ոչինչ չի ներկայացնում, պետական պաշտօնեայ է ու պետական պաշտօնեան լինելուց յետոյ դառնում է միլիառատէր, այդ մարդը շատ աւելի վատ գնահատականի է արժանի, քան ես այդ գնահատականը տուել եմ: Մի մարդ, որը ոչինչ չի ունեցել, եկել 10 տարի նախագահ է աշխատել, 200 քանի հազար դրամ աշխատավարձ է ստացել։ Ես էլ ոչինչ չունեմ, ես էլ ոչինչ չեմ ունեցել, իսկ էս մարդիկ ոչինչ չեն ունեցել, հիմա ունեն մի հատ գոյքերի ցանկ ու միլիառաւոր դրամներ։ Ժամերով կարդում են այդ ցանկը»,- ըսաւ ան։

Այն դիտարկման, որ գործող իշխանութեան մէջ ալ կան մարդիկ, որ վարձով կ’ապրէին, հիմա վերնախաւային տուներ գնած են, Պապոյեանը արձագանգեց. «Մի իրավիճակ է, երբ մարդը վարձով էր ապրում, հիմա ունի մի հատ տուն, մէկ այլ իրավիճակ է, երբ մարդը վարձով էր ապրում, հիմա ունի մի քանի կազմակերպութիւններում մեծ մասնաբաժիններ, մի 10-15 հատ անշարժ գոյք, մէկի գինը 4 միլիառ դրամ, մէկինը՝ 2 միլիառ դրամ եւ այլն, հետն էլ՝ դրամատնային հաշիւ, որտեղ, օրինակ, մի քանի տասնեակ միլիառ դրամ փող կայ։ Ես դա դատապարտում եմ, որովհետեւ այդ միլիառները մարդկանցից գողացած գումարներն են։

«Արցախեան պատերազմով անցած լինելը ոչ մէկի համար արդարացում չէ, որ ինքը լինի գող, փտած մարդ։ Դա ոեւէ մէկին մեղքերի թողութիւն չի տալիս, թողութիւն չի տալիս 200-250 հազար դրամ աշխատավարձով, ունենալ, ասենք, 20 միլիառ դրամի դրամատնային հաշիւ։

«Սա փաստագրուած է, դատախազութիւնը դրա մասին հրապարակում է արել։ Եթէ ոեւէ մէկը դրա հետ կապուած խնդիր ունի, թող գնայ դատախազութիւնում հակառակն ապացուցի։ Իսկ ապօրինի գոյքի մասին օրէնքը մտել է ուժի մէջ, եւ աւելորդ ջղաձգումները ոեւէ մէկին, այդ թւում՝ նաեւ այդ ընտանիքի անդամներին, չեն փրկելու»։

Հարակից Նյութեր

Leave a Comment