«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լեւոն Քոչարեանի ելոյթէն եւ այն յայտարարութենէն յետոյ, թէ «հայրը, որ 2008 թուականէն նախագահ չէ հանդիսացած, պէտք է գայ ու բանավիճի՞, թէ 2023 թուականին Արցախը ով յանձնած է», Ազգային Ժողովին մէջ իրավիճակը լարուած էր:
ԱԺ փոխնախագահ Յակոբ Արշակեանը, իր ելոյթի ընթացքին անդրադառնալու Լեւոն Քոչարեանի ելոյթին, նկատեց՝ «պարո՛ն Լեւոն Քոչարեան, չափերդ ճանաչէք», որուն միջամտեց Քոչարեանը, Արշակեանն ալ ըսաւ. «Այ տղան դու ես եւ չափերդ ճանաչի»:
«Ասեմ, թէ մարդիկ ինչ են ասում Ռոպերթ Քոչարեանի մասին: Մարդիկ ասում են՝ հայրը թուրք է, բայց մենք երբեք այստեղից նման բան չենք ասում: Անունն էլ են ասում: Ասում են՝ անհայրենիք դաւաճան են, Արցախը լքել են: Պատերազմական վիճակում Արցախը թողել են, ընտանիքով թողել գնացել են: Մի կոպեկ ո՛չ Ղարաբաղի, ո՛չ ղարաբաղցու համար ոչինչ չեն արել: Ասում են՝ դրանք անհայրենիք դաւաճաններ են: Բայց մենք նման բան այստեղից չենք ասում, պահպանում ենք ճշգրտութեան սահմանները»,- խորհրդարանին մէջ ըսաւ Արշակեան։
Սկսաւ հրմշտոց ու բղաւոցներ, իրավիճակը այնքան թէժացավ, որ Լեւոն Քոչարեանը սեռային բնոյթի հայհոյանք հնչեցուց մեծ հօրը թուրք ըսողիներուն։