Նոր Սահմանադրութեան բնագիրը մշակման փուլին մէջ է։
Ազգային Ժողովին մէջ լրագրողներու հետ զրոյցին այս մասին ըսաւ ՀՀ արդարադատութեան նախարար Սրբուհի Գալեանը:
«Նոր Սահմանադրութեան բնագիրը մշակման փուլում է, առաջիկայում խորհրդի անդամների հետ կը քննարկենք բնագրի մասին: Տարբեր տարբերակներ ենք քննարկում, բայց դեռեւս բնագիրը մշակման փուլում է: Ես միշտ նշում եմ, որ բնագիրը 10 ամսուայ ընթացքում պատրաստ կը լինի:
«Չենք քննարկել ժամանակահատուածը, թէ երբ է դրուելու դա հանրաքուէի. երբ բնագիրը պատրաստ լինի, մենք հայեցակարգային առանձին դրոյթներ, ի հարկէ, հանրութեան դատին կը յանձնենք եւ շատ մանրամասն կը քննարկենք, թէ ինչի մասին է խօսքը:
«Նոր Սահմանադրութեան բնագիրըը քուլիսների ետեւում պահելու որեւէ առիթ եւ հնարաւորութիւն չկայ: Երբ ինձ հարցեր են ուղղում՝ ինչո՞ւ չէք ասում, ինչո՞ւ չէք ասում, միշտ ասում եմ՝ ասելու ենք, ի հարկէ, որովհետեւ վերջնարդիւնքում ժողովուրդն է քուէարկելու «կողմ կամ դէմ» Նոր Սահմանադրութեան ընդունմանը»,- նշեց ան։