«Որքան էլ որ զարմանալի չէ, Սերժ Սարգսեանի եւ Ռոբպերթ Քոչարեանի դրածոյ թեկնածուները, նրանց քաղաքական խումբերն ու նրանց ծառայող լրատուական դաշտը Կիւմրիում ընտրութիւնները փորձեց տանել լրիւ այլ ուղղութեամբ»:
Այս մասին իր էջով սփռուած եթերով յայտնած է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Վահագն Ալեքսանեան՝ նշելով, որ քաղաքական խումբերը Կիւմրիի ընտրութիւններուն կը կապեն Ղարաբաղի թեման:
«Էն մարդիկ, ովքեր 30 տարի շարունակ Կիւմրին թողել են աւերակների, փողոցները՝ ցեխ ու կեղտի մէջ Ղարաբաղ ասելով, հիմա էլ փորձում են ընտրութիւնները տանել Ղարաբաղի թեմայով: Ղարաբաղը մշտապէս եղել է Կիւմրիում անօթեւանների առկայութեան արդարացում, Կիւմրին թշուառութեան ու աղքատութեան մէջ թողնելու արդարացում: Ղարաբաղի լուծարումը փաստացի ստորագրածները եկել, փորձում են ՔՊ-ին հարցեր տալ ԼՂ յանձնման մասին: ԼՂ-ն լուծարել է մէկ հոգի, փաստաթուղթը ստորագրել է մէկ հոգի՝ Սամուէլ Շահրամանեան, Լեռնային Ղարաբաղի ոչ-բարով նախագահը:
«Այդ թեմայով խօսող տղերք, բա ձեր տղերքին ինչի՞ էիք բանակից ազատում: Մէկն ուզում էր գող դառնար, դրա համա՞ր, բա միւսների՞ն ինչի էիք ազատում, շիզոֆրենիայի տարր կայ: Ծառայողների ամենամեծ թիւը Ղարաբաղում եղել է Շիրակի մարզից, ինչի՞, որովհետեւ Շիրակն ամենաաղքատ մարզն է եղել, ձեր երեխաներին ազատել էք, միւսները չեն կարողացել գինը տան»,- նշած է Ալեքսանեան:
Ան յիշեցուցած է Լեռնային Ղարաբաղի մէջ իրականացուած թալանը, նշած, որ նոյն անձերը, որոնք կը շահարկեն ԼՂ թեման, կը փորձեն «խաղալ հայրենասէր», նոյնինքն իրենք իրենց զաւակները ազատած են Ղարաբաղի մէջ ծառայութենէն:
«ՀՀ ԱԺ պատգամաւորները փորձում են այս ընտրութիւններին չխառնուել, Պետդումայի պատգամաւոր են բերում: Սերժ Սարգսեանն այս ընտրութիւններին մասնակցում է 2 հոգով՝ Մարտուն Գրիգորեան, Ռուբէն Մխիթարեան, Ռոպերթ Քոչարեանը մասնակցում է 2 հոգով՝ Կարէն Սիմոնեան, Վարդան Ղուկասեան, յետոյ էդ բոլորով միասին փորձում են իրենց ձայները տալ Վարդան Ղուկասեանին ու սարքեն քաղաքապետ մենք էլ պէտք է լուռ նստեն՞ք: Չ՛ի լինելու նման բան: Այլեւս Ղարաբաղ ասելով Կիւմրին թալանել չի ստացուելու»,- ըսած է Ալեքսանեան: