Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Իրականութեան Չի Համապատասխաներ, Թէ Մենք Գերիներուն Հետ Կապուած Հարց Չենք Քննարկեր. Նիկոլ Փաշինեան

Իրականութեան Չի Համապատասխաներ, Թէ Մենք Գերիներուն Հետ Կապուած Հարց Չենք Քննարկեր. Նիկոլ Փաշինեան

by MassisPost

Հայաստանը երկու կէտերը, որոնք Ատրպէյճանը կ’առաջարկէ, համաձայնում է, կ’երթայ զիջման, երկրորդը՝ կը զիջի, երբ գերիներու հարց չենք քննարկեր, կը զիջի, երբ Ատրպէյճանին չենք պարտադրեր, որ մեր բռնագրաւուած տարածքներէն հեռանայ, կ’ըսենք՝ ատիկա կը թողենք սահմանազատման, բայց Ատրպէյճանը որեւէ զիջման չ’երթար, կը շարունակէ իր նոյն խօսոյթը՝ սա ալ պէտք է ընէք, սա ալ պէտք է ընէք, սա ալ պէտք է ընէք, յետոյ կը մտածենք՝ ստորագրել, թէ ոչ։

Հանրային հեռուստաընկերութեան տուած հարցազրոյցին վարչապետ Նիկոլ Փաշինեան անդրադառնալով հարցումին ըսաւ՝ մենք պէտք է X պահէ դադրինք աշխարհը ընկալելէ Ատրպէյճանի բառապաշարով, խօսոյթով եւ բանաձեւերով։

«Սա ամենակարեւոր արձանագրումն է, որ ըստ էութեան ես հասկանում եմ, որ ցաւօք մեր որոշ քաղաքական ուժեր ամէն ինչ անում են, որ Հայաստանի հանրութիւնը, աշխարհը եւ մեր իրականութիւնը եւ տարածաշրջանը ընկալի Ատրպէյճանի առաջարկած բանաձեւերով։ Այս, ինչ որ նոր խօսում էինք, հարցի դիտանկիւնի մասին էր խօսքը։

«Երկրորդը, իրականութեանը չի համապատասխանում, որ մենք գերիների հետ կապուած հարց չենք քննարկում, չի համապատասխանում դա իրականութեանը պարզապէս։ Ես նորից բոլորիս հրաւիրում եմ վերադառնալ 2023 թուականի Դեկտեմբերի քանի՞սն էր, որ մեր 32 գերեվարուած եղբայրները վերադարձան Հայաստանի Հանրապետութիւն։ Եթէ պատկերացնենք, որ նրանց վերադառնալուց մի օր կամ հինգ ժամ առաջ ես որեւէ հանգամանքով ստիպուած լինէի պատասխանել այդ հարցին, ես կը տայի մի պատասխան, որը բացարձակապէս բաւարար համարել չէր կարելի, որովհետեւ նախկինում էլ՝ 2020 թուականի Դեկտեմբերին, այս հարկի կողքի դահլիճում գերեվարուած անձանց հարազատների հետ հանդիպման ժամանակ ես ասել եմ՝ յստակ օր եմ ասել, ասել եմ՝ այսինչ մարդիկ այսինչ օրը հետ կը գան եւ դա տեղի չի ունեցել, եւ դա եղել է առաջին ու վերջին անգամը, երբ ես այդ թեմայով որեւէ բան խոստացել եմ, որովհետեւ ես հասկացել եմ, որ եթէ մի բան, որը մեր որոշման տիրոյթում չէ, շատ սխալ է յստակ ակնկալիքներ առաջացնելը։

«Աւելի լաւ է անորոշութիւնների համար քննադատութիւններու տակ մնալ, քան ակնկալիք առաջացնել եւ հիասթափութիւն առաջ բերել: Հիմա մենք ի՞նչ ենք ասել խաղաղութեան համաձայնագրի համաձայնեցուած բնագրում եւ կանոնակարգով։ Ասել ենք, որ մեր սահմանը խորհրդային հանրապետութիւնների սահմաններն են: Եւ մենք ասել ենք, որ Ալմա-աթայի հռչակագիրը հիմքային սկզբունք է եւ այս սահմանով մենք պէտք է իրականացնենք սահմանազատում։

«Ասել, որ բոլոր տեղերում մենք ճշգրիտ կանգնած ենք այդ սահմանի վրայ, ճշգրիտ՝ միլիմեթրի տարբերութեամբ, սահմանի վրայ, իսկ Ատրպէյճանը ճշգրիտ կանգնած չէ այդ սահմանի վրայ, այդքան էլ ճիշդ չէ։ Տեսէք, Ատրպէյճանն ասում է, որ Հայաստանը պատրաստւում է ուժային գործողութեան, ուժային բեմագրի, մենք ասում ենք՝ մեր օրակարգում եղած ո՞ր հարցը մենք պէտք է ուժային բեմագրով փորձենք լուծել: Այսինքն՝ պէտք է դու օրակարգում ունենաս հարց, որն ուժային բեմագրով պէտք է լուծես: Եթէ մենք ճանաչել ենք Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնն Ալմա-աթայի հռչակագրի հիման վրայ եւ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնների սահմանով, ի՞նչ խնդիր ենք մենք փորձելու լուծել ուժային ճանապարհով:

«Այն հարցը, որը տեսականօրէն կարող էր դիտարկուել որպէս ուժային լուծման ենթակայ բեմագիր, մեր աւելի քան 200 քառակուսի քիլոմեթր բռնագրաւուած տարածքների ազատագրումն է: Բայց մենք ասում ենք՝ մեր օրակարգում նման հարց չունենք եւ չենք ունենալու: Ինչո՞ւ, որովհետեւ իմ ասած երկու փաստաթղթերը հնարաւորութիւնները եւ գործիքները ստեղծել են, որ այս գծից բոլոր այն տեղերում, որտեղ մենք ճշգրիտ կանգնած չենք, այնտեղ, որտեղ կանգնենք, որտեղ Ատրպէյճանը ճշգրիտ կանգնած չէ այնտեղ, որտեղ պէտք է կանգնի, այդ գծից Ատրպէյճանն էլ ետ գնայ, մենք էլ ետ գնանք։ Հետեւաբար, այստեղ էլ ուժային որեւէ բեմագիր քննարկելն ուղղակի անհեթեթութիւն է»,- ըսաւ վարչապետը։

Հարակից Նյութեր

Leave a Comment